Պարզվում է, որ բարձրաստիճան ինքնահռչակը նաև սովորական սուտասան է

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 13, 2022

Պարզվում է, որ բարձրաստիճան ինքնահռչակը նաև սովորական սուտասան է

 

2020 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ Արցախում մոլեգնում էր պատերազմը, Հայաստանի սահմանադրական դատարանում իրականացվում էր իշխանազավթման վերջին արարը՝ այդ պատերազմի հետևանքների վերջին ամրագրումների համար պայմաններ ստեղծելու համար․ այդ օրը Արման Դիլանյանը որոշեց ինքնահռչակվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։ Նա, ինչպես նաև ՍԴ փոխնախագահի պաշտոնում ինքնահռչակված ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը, Հայաստանի հանրային համակարգում միակ երկու պաշտոնյաներն են, որոնց տվյալ պաշտոնները զբաղեցնելու կապակցությամբ որևէ իրավական ակտ հանդիսացող որոշում բնության մեջ գոյություն չունի։ Հատկանշական է, որ ինքնահռչակման պահին (ՍԴ աշխատակարգային նիստում, որի տեսաձայնագրությունն առկա է) Արման Դիլանյանը բոլորի առջև խոստացավ, որ երկու տարի անց հրաժարական կներկայացնի այդ պաշտոնից՝ այն տրամաբանությամբ, որ հնարավորություն տրվի ՍԴ բոլոր դատավորներին, իրենց պաշտոնավարման շրջանում ընտրվեն ՍԴ նախագահի պաշտոնում։ Այդ պահանջը, որն օրինականության հետ որևէ աղերս չունի, Սահմանադրական դատարանում ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանի ընտրության ժամանակ՝ պահանջելով նախնական հավաստիացում, որ ընտրվելուց մեկուկես տարի անց, նա պետք է հրաժարական տա։ Երվանդ Խունդկարյանը, այդ պահանջն անտրամաբանական և անօրինական համարելով, նման խոստում չտվեց, որից հետո նա չընտրվեց ՍԴ նախագահի պաշտոնում՝ ստանալով ընդամենը երկու ձայն, որոնցից մեկը՝ ինքն իր օգտին։ Այնուհետև, ինքնաառաջադրված միակ թեկնածու Արման Դիլանյանը, քվեարկությունից առաջ, Վահե Գրիգորյանը բնորոշմամբ «դատավորի ծանր խոսքով», խոստացավ ընտրվելուց հետո հրաժարական տալ՝ ՍԴ նախագահի պաշտոնից, ոչ թե մեկուկես, այլ երկու տարի անց։

2022 թվականի հոկտեմբերի 12-ին լրացավ ՍԴ նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի ինքնահռչակման երկու տարին, սակայն նա հրաժարական չի ներկայացրել։ Այդ պահանջը ներկայացնող Վահե Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, հետևողականություն չի ցուցաբերել իր պահանջի հարցում, ոչ միայն այն պատճառով, որ Արման Դիլանյանը հլու հնազանդ կերպով ենթարկվում է իրեն և կատարում իր բոլոր պահանջներն ու հանձնարարությունները, այլև սպասվող իրադարձություններ ռիսկերով։

Հայաստանի կապիտուլյացիան ազդարարող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կնքվելիք «խաղաղության պայմանագիր»-ը պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում։ Ակնհայտ է, որ այն ինչպիսի բովանդակություն էլ ունենա, հակասելու է Հայաստանի Անկախության Հռչակագրին, հետևաբար նաև ՀՀ Սահմանադրությանը, ուստի այդ ազգադավ և ապօրինի հանցանքի ղեկավարումը Նիկոլ Փաշինյանի անձնական փաստաբան, քաղաքական գործիչ Վահե Գրիգորյանը չի ցանկանում ստանձնել։ Նրանք նախատեսել են այդ կեղտոտ հանցանքն իրականացնել Արման Դիլանյանի ձեռքերով՝ նախապես գրեթե կրկնապատկելով նրա և ՍԴ մյուս դատավորների աշխատավարձերը։

 

Էդգար Ղազարյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024