Փաշինյանը հրաժարվեց գնալ Գորիս, Կապան ու Մեղրի. Սյունեցիները հաղթեցին

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 21, 2020

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց գնալ Գորիս, Կապան ու Մեղրի. Սյունեցիները հաղթեցին

 Նիկոլ Փաշինյանը Գորիս, Կապան ու Մեղրի չի գնա:

Այս մասին նա քիչ առաջ հայտնեց Սիսիանում՝ նշելով, որ չի ցանկանում բախումներ հրահրվեն ճանապարհները փակած քաղաքացիների հետ: Նշենք, որ այս պահին մեծ թվով քաղաքացիներ փակել են Սյունիք մտնող ճանապարհները, սակայն Փաշինյանն ինչ-որ կերպ, հավանաբար՝ ուղղաթիռով հասել է Սիսիան: Փաշինյանն այստեղ, իր խոսքերով, գործարք առաջարկեց ճանապարհը փակած քաղաքացիներին՝ նշելով, որ կգնա, եթե այն բացեն: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը, չնայած բախման վտանգին, Եռաբլուր գնաց, որտեղ տեղի ունեցավ այն, ինչը ենթադրելի էր:

Կիսվել