Փաշինյանը կարծում էր՝ ինքը մեծագույն պետական գործիչ է. նրա հաշվարկները իրականության հետ որևէ աղերս չունեին. Ժիրայր Լիպարիտյան

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 02, 2020

Հայկական դիվանագիտության վետերան, Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց է տվել BBC-ին` վերլուծելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը, դրան հաջորդած իրադարձություններն ու ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը` Լիպարիտյանը նշել է.«Փաշինյանը կարծում էր, որ ինքը մեծագույն պետական գործիչ է, երբ ասում էր, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար: Նա կարծում էր, որ սա փայլուն միտք է, որը Ալիևը պետք է կրկնի և ընդունի, և եթե չկրկնի, ապա նա վատ առաջնորդ է: Բայց հարցն այն է, որ նա լուծում չէր առաջարկում: Ո՞ր որոշումը կընդունվեր երեք ժողովուրդների կողմից»,-ասել է դիվանագետը:

Լիպարիտյանն ընդգծել է, որ Փաշինյանը կարծում էր, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդները կարող են ավելի ճկուն լինել:

«Նա ևս ընտրվել էր ժողովրդավարական ճանապարհով, ընտրվել էր ժողովրդի կողմից, սակայն պարզվեց՝ պակաս ճկուն է, քան իր նախորդները: Եվ մենք հիշում ենք Էլչիբեյին՝ Ադրբեջանի երկրորդ նախագահին, որն ավելի մեծ ազգայնական էր, քան Հեյդար Ալիևը: Ժողովրդավարությունը շատ քիչ ընդհանուր բաներ ունի ճկունության հետ:

Փաշինյանը կարծում էր նաև, որ միջազգային հանրությունը կպարգևատրի Հայաստանին ժողովրդավարության ճանապարհով շարժվելու համար և կփոխի իր դիրքորոշումը 7 շրջանների վերաբերյալ: Բայց այդպիսի փոխանակումները գոյություն ունեն միայն նրա աշխարհընկալման ՝ նրա երևակայության մեջ: Սրանք սխալ հաշվարկներ էին, միգուցե ոչ միտումնավոր սխալ, բայց դրանք իրականության հետ որևէ աղերս չունեին»,-ասել է դիվանագետը:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024