Փաշինյանը պողպատյա մանդատ է ուզում

Արթուր Հայրապետյան Հունիս 09, 2021

Փաշինյանն ընտրողներից «պողպատյա մանդատ» է ուզում, որը կարող է նշանակել միայն մի բան. շարունակել ատելության եւ վրեժխնդրության քաղաքականությունը՝ այս անգամ ձգտելով, որ դատարանները նույնպես հայտնվեն իշխանության գրպանում եւ ընդունեն վարչապետին հաճո որոշումներ: Այդ ամենը տեղի է ունենալու համապատասխան զանգվածի հրճվալից աղաղակների տակ եւ քարոզչական «դըմփ-դըմփ-հու՜»-ով: Քոչարյանը, ավելի փորձառու եւ խորամանկ լինելով, ուղիղ տեքստով նման մանդատ չի ուզում: Բայց ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նրա հաղթանակից քիչ անց Փաշինյանի եւ մի շարք այլ մարդկանց հանդեպ սկսվելու են քրեական հետապնդումներ՝ մասնավորապես, «պետական դավաճանության» հոդվածով: Դրանից դարձյալ շատերը կհրճվեն, իսկ նոր իշխանությունների քարոզիչները կթմբկահարեն դա որպես «արդարության հաղթանակ»: Երկու դեպքում էլ հաշվեհարդարի մթնոլորտում անհնարին կլինի վերականգնել պետական կառույցների բնականոն աշխատանքը, ուժեղացնել բանակը: Երկու դեպքում էլ իրավիճակը նպաստելու է արտագաղթին, ինչպես նաեւ մտավորական շերտի՝ հասարակական խնդիրներից փախուստին (որը նույնքան վատ է):

Արամ Աբրահամյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024