Փաշինյանը շնորհավորեց Քոչարյանին ու Վանեցյանին

Արթուր Հայրապետյան Հուլիս 22, 2021

Փաշինյանը շնորհավորեց Քոչարյանին ու Վանեցյանին

«Հուլիսի 17-ի հրապարկաված որոշմամբ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները։ Այսպիսիով ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Հայաստանում արտահերթ ընտրություններն անցել են ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան»։ Նման հայտարարություն կառավարության այսօրվա նիստի սկզբում, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

Ըստ նրա՝ ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են հայ ժողովրդի կամքը:

 

«Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ», — ասաց նա:

 

Փաշինյանը բոլորին շնորհավորեց ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ:

 

«Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային», — ասաց նա:

 

Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը հակված է աշխատելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության հետ։

 

«Ուզում եմ ասել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության», — ասաց նա:

 

Փաշինյանը նշեց, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում ու պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ:

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024