Փաշինյանը խորհրդարան կգնա՝ հանդիպելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 14, 2022

ArmLur.am-ի հետ տեղեկություններով՝ մոտ մեկ ժամից՝ 15.00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա՝ հանդիպելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

 

Փաշինյանն այսօր՝ խորհրդարանական նիստերի կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրը, այնսպես թե այնպես, ԱԺ գնալու էր, բայց, փաստորեն, մեկ ժամ շուտ է գնում՝ հանդիպելու թիմակիցների հետ:

 

Ըստ երևույթին՝ նրանք սահմանին տիրող իրավիճակն են քննարկելու կամ էլ նախապես պայմանավորվեն, թե հարցուպատասխանի ժամանակ՝ ով ինչ հարց է տալու վարչապետ Փաշինյանին:

 

Սևակ Վարդումյան

Կիսվել