Փաշինյանի հրահանգով կազմալուծվում է Արցախի ՊԲ-ն. ծանր զինտեխնիկան բերվում է Հայաստան

Արթուր Հայրապետյան Հունիս 16, 2021

Փաշինյանի հրահանգով կազմալուծվում է Արցախի ՊԲ-ն. ծանր զինտեխնիկան բերվում է Հայաստան. 

Պատերազմի ավարտից հետո պաշտոնական Բաքուն շարունակաբար պնդում է, որ Արցախի Հանրապետությունը չպետք է ունենա սեփական Զինված ուժեր։ «Թող չմոռանան 44-օրյա պատերազմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել և հողեր վերադարձնել։ Թող փորձեն», - հունվարին Շուշիում հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` սպառնալով «ադրբեջանական երկաթյա բռունցքով»։

 

Այս հայտարարությունից հետո իշխանական մեդիան տեղեկատվական արշավ սկսեց և բթացրեց հանրության մոտ խնդրի նկատմամբ հետաքրքրությունը: Հիմա արդեն շատ քչերին է հետաքրքրում Արցախի անվտանգությունը: Հայաստանում վստահ են, որ քանի դեռ ռուս խաղաղապահներն այնտեղ են, ապա Արցախի հայերը կարող են հանգիստ ապրել: Որևէ մեկը չի փորձում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է լինելու,երբ ռուս խաղաղապահները Ադրբեջանի պահանջով հեռանան:

Կիսվել