Փաշինյանին ամենաշատը ատելու են նրանք, ովքեր այսօր աղոթում են նրա նկարների տակ, դա էլ ապացուցման կարիք չունի

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 06, 2021

Որ վաղ թե ուշ փաշինյանական իշխանությունը հասարակության ճնշող մեծամասնության համար դառնալու է մերժելի, դա աքսիոմա է: Որ Փաշինյանին ամենաշատը ատելու են նրանք, ովքեր այսօր աղոթում են նրա նկարների տակ, դա էլ ապացուցման կարիք չունի:

 

Սակայն, ամենացավալին այն է, որ տարատեսակ քարոզչությունների, հոգեբանական բարդույթների և մարտնչող տգիտության պայմաններում, ներկայումս ապրող սերունդների մեծամասնության մոտ Արցախի հարցի 30-ամյա զարգացումների և 2020 թվականի աղետի վերաբերյալ այդպես էլ ճշմարտությունը չի գերադասելու: 

 

Փաշինյանին ներկայիս պաշտպանողներն ավելի շուտ «կգան այն եզրակացության», որ Փաշինյանը «հողերը ծախել ա, թուրք ա, դավաճան ա, գործակալ ա», քան կընդունեն, որ նախապես պետք է փոխզիջումների գնայինք, և որ 20-ամյա ոչմիթիազական քոչարյանասերժական պրոպագանդայի մթնոլորտում և Փաշինյանի լոպպազական-անհեռատես-արկածախնդիր քաղաքականությամբ է պատերազմը հրահրվել:

 

Քաղաքական ռացիոնալության չհաստատման, հասարակության գիտակցության բթացման շարունակականության դեպքում, մեզ հենց այս հեռանկարն է սպասվում։ 

Հարութ Ուլոյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024