Փաշինյանն էլ ասում էր` աղքատությունը ձեր գլխում է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 30, 2021

«Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա». Ռոբերտ Քոչարյան:

 

«ՉԻ». Տպավորություն է, որ Քոչարյանը և Փաշինյանը օգտվում են նույն կոնսպեկտներից կամ մտածում են միևնույն կերպ, պարզապես չեն ցանկանում խոստովանել դա:

 

Փաշինյանն էլ ասում էր, որ աղքատությունը ձեր գլխում է, հիմա էլ նրա ոխերիմ թշնամին է հայտարարում, թե ով չի ցանկանում աշխատել՝ թող ինձ ձայն չտա:

 

Իբր ձայն տվողները հերթ էին կանգնել, ինքն էլ դեռ ընտրում է՝ թե ով տա, ով չտա: Դե եթե այդպես է՝ թաղային «տասովշիկներին» հանձնարարիր, որ ստուգեն իրենց կողմից հավաքագրվածների ոչ միայն անձնագրերը, այլ նաև աշխատանքային գրքույկները:

 

Ձեր փառապանծ իշխանության տարիներին գործազրկությունը 25 տոկոսից ավել էր, հիմա ի՞նչ անենք այդ ժողովրդի հետ: Չէ՞ որ, ըստ ձեր տրամաբանության, նրանք են մեղավոր, ոչ աշխատանք չեն ունեցել: Որպեսզի չփչացնեն իշխանության գալու դեպքում ձեր վիճակագրությունը, առաջարկում ենք նրանց բոլորին բանտարկել. այդ կերպ գործազրկությունը կվերանա: Խնդիրները լուծելու ձեր նախընտրած մյուս տարբերակը առավել կլինի անգամ ձեզ համար: Շատ են, 10 հոգի չեն: Դե երևի հասկացաք, թե ինչ նկատի ունենք:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024