Փաստացի ունենք միջինում 20 և ավելի տոկոս ներկրվող ապրանքների գնաճ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2021

Օրական մեկ-երկու դրամ... Վերջին օրերին այսքանով բարձրանում է դոլլարի փոխարժեքը։ Արդեն մոտ 13% ով բարձրացել է։ Մոտ այսքանով թանկացել են գերկշիռ մաս կազմող ներկրվող ապրանքները քաղաքացու համար՝ միայն փոխարժեքի տատանման հետևանքով։ Իրականում շատ ավելին՝ քանի որ երկու անգամով բարձրացել են բեռնափոխադրումների արժեքները և, մասնավորապես Չինաստանի դեպքում, մոտ 10% արժեզրկվել է չինական արժույթը։ Փաստացի ունենք միջինում 20 և ավելի տոկոս ներկրվող ապրանքների գնաճ։ Դրամային հաշվարկով պետության համար մոտ այսքան բարձրացել է ներկրվող ապրանքի մաքսազերծումից ստացվող եկամուտը։ Մոտ այսքանով դրամային հաշվարկով բարձրացել են հարկային մուտքերը։ Իսկ որքանո՞վ է բարձրացել քաղաքացու եկամուտը... 0 դրամ Կասեք, գործարարի եկամուտն է աճել, ոչ։ Երկրում առևտրաշրջանառության լուրջ անկում ունենք։ Սրա պատճառով նաև գործարարը գների բարձրացումը մինիմալ վիճակում է պահում՝ այն մի քանի հաճախորդներին գոնե չկորցնելու միտումով։ Սրան ավելացնենք նաև ոչ մի լումա չնվազող ընթացիկ ծախսերը՝ վարձավճար, կոմունալ, աշխատակիցների վարձատրություն, և պատկերը ամբողջովին կլրանա։ Ի՞նչ է անում պետությունը, ուղղակի մեղքը բարդելով գործարարների վրա, ձեռքերը լվանում է և շարունակում է հպարտանալ հարկահավաքման բարձր ցուցանիշներով։

Ура товарищи, Ура... 1$=539,5֏

ՍԱՄՍՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ֆբ)

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024