Փաստեր

Արթուր Հայրապետյան Մայիս 08, 2022

Չարիքը ժողովրդին «լիազորեց»` «պողպատե մանդատով»։ 

Պատուհասը հայտարարեց. «Արցախը Հայաստան է եւ վերջ», այդ պահից սկսած Արցախը վտանգված էր։ Սկսեց իր սեփական կետից ու կորցրեցինք Արցախի 75%-ը։ Հետո պատուհասը հայտարարեց. «Սյունիքը Հայաստան է»։

«Շուշին դժբախտ ու դժգույն էր», դրա համար էլ ազատվեց Շուշիից, ու մեզ զրկեց ապրելուց, եւ հազարավորների համար հող բացեց, որ մեկի բալի ոսկորը, մեկի բալի մարմինը տեղավորի ու ինքը հպարտությամբ գնա ու ծնկի։ 

Հայտարարեց, որ պատերազմը Շուշիի համար էր։ Հետո խոստովանեց, որ եթե հանձներ 7 շրջանները, գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, իսկ` «չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։

 

Թուլացրեց Հայաստանի սահմանները։ Ամբողջ երկիրը սարքեց սահմանամերձ։ 

Այժմ անխնա խառնակչություններ տարածվելով, հրահրելով է զբաղված։ 

Չէ, ուղղակի ուզում եմ հասկանալ, ձեր մեջ մարդ չի՞ մնացել, ազգակործանի կողքին կանգնածներ։ Դուք գոնե մենակ մնալուց գիտեք, թե ինչ տիեզերական մասշտաբի հանցագործի հետ գործ ունեք, լա՛վ հացկատակներ, դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել «հազարավոր» մարդկանց իրար դեմ հանելը։ Բավական չէ՞ հայը հայի դեմ հանեք։ Ամենից շատ վախենում եմ, որ վերջին հանգրվանը` քաղաքացիական բախումներ չլինեն։ Ազգակործանը փորձելու է իր վերջին արյան ծարավը հագեցնել` իրագործել, ու լա՛վ հասկանում է, որ իր վերջին շանս է իշխանություն մնալու, ինչ գնով էլ, որ լինի։ Լավ, հերիք չի՞ թունավորեք տեղից էլ տկար հասարակությանը։ Դուք էս ինչքա՞ն եք մոլորվել իրականությունից, ու նյութի` փողի համը բերաններդ է մնացել, ու իշխանության մեջ մոլորված, փառասիրության, արկածախնդրության ետեւից եք քարշ գալիս։  

Սա ի դեպ բոլորին է վերաբերվում` ո՛չ զսպվածություն ունեք, ո՛չ խիղճ, դրա համար էլ հնարավոր բախումներից չեք խուսափում, լա՛վ գիտակցելով, թե ինչ կարող է լինել։ Չարիքը կախված է մեր գլխին։ Ու ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել