Փաստորեն դուք էլ եք երբեմն դավաճան

Արթուր Հայրապետյան Մարտ 23, 2021

«-Այսինքն՝ նորի՞ց եք կրկնելու, որ Փաշինյանը դավաճան է։
-Եթե պետք լինի, ըստ անհրաժեշտության՝ այո»։

Սա հատված էր ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցազրույցից:

«ՉԻ». Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ իրենց անլուրջ վարքագծով ու գործունեությամբ ամբողջովին վարկաբեկեցին Փաշինյանի նկատմամբ քննադատությունը և պայքարը:

 

Ի՞նչ է նշանակում՝ ըստ անհրաժեշտության: Մեկին մեղադրում եք պետության նկատմամբ ամենամեծ հանցագործության մեջ, բայց ըստ նպատակահարմարությա՞ն եք դրա մասին բարձրաձայնում: Եթե ինքը ձեզ հետ գնա պայմանավորվածությունների, ասենք՝ չփոխի ընտրական օրենսգիրքը, ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանափակումներ կիրառի կամ թողի բացեք «Շանգրի-Լան», ապա ժամանակավորապես կդադարի լինել դավաճան, բայց եթե խախտի պայմանավորվածությունները, ապա կրկին կդառնա դավաճան:

Մելքումյանը գոնե հասկանո՞ւմ է, որ այդ միջանկյալ ժամանակահատվածում իրենք էլ են մեխանիկորեն դառնում դավաճան, քանի որ համագործակցում են դավաճանի հետ կամ առնվազն դադարում են բարձրաձայնել իրենց հայտնի տեղեկությունները դավաճանության մասին:

Մելքումյանը գոնե հասկանո՞ւմ է, որ այդպիսի կեցվածքի պատճառով իրենք էլ են արժանի մի հատ «սալամի»:

 

:

 

https://4rd.am/news/pastoren_dowq_el_eq_erbe

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024