Փաստորեն պատերազմը կինո էր

Արթուր Հայրապետյան Ապրիլ 18, 2021

 


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում հայտարարել է. «Ես չեմ համարում, որ հակառակորդը հաղթել է մեզ»:

«ՉԻ». Հովիկ Աղազարյանը մեզ հիշեցնում է այն չուկչային, որը տանը տեսաերիզ է գտնում, միացնում է, իսկ այնտեղ իր կինը սիրեկանի հետ ժամանակ է անցկացնում: Շոկի մեջ է ընկնում, զայրանում, բայց վերջում թեթևացած շունչ է քաշում. «Փառք աստծո, էս փաստորեն կինո էր»:

Հիմա Հովիկ Աղազարյանը երևի մտածում է, որ պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով, մարդկային և տարածքային կորուստներով, ընդամենը կինո էր, նայեցին, անցավ գնաց: Ու այդ կինոն իրականության հետ որևէ կապ չունի: Իսկ եթե կապ չունի, ուրեմն՝ հակառակորդը չի հաղթել: 

 

Հովիկ Աղազարյանի պահով մի ուրիշ անեկդոտ էլ կա, բայց էդ մեկը մի քիչ 18 պլյուսոտ է, չենք պատմում: 

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024