Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ Հայաստանում իրավիճակն անբավարար է
Պատերազմում շատ ծանր պարտություն, հասարակության հոգեբանական անկում...
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ երկրում իրավիճակն անբավարար է: Այդ մասին նա հայտարարել է «Պոզներ» հաղորդման եթերում:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս նա կգնահատեր իրավիճակը ֆրանսիական 20-բալանոց համակարգով՝ նախկին նախագահը նշել է, որ կնշանակեր երեք:
«Այդքան անբավարա՞ր» - «Այդքան»:
Հարցին՝ եթե ամեն ինչ այդքան վատ է, երեւի, դա պայմանավորված է բազմաթիվ բաներով, նախկին նախագահը նշել է նախ հետպատերազմական իրավիճակը, պատերազմում շատ ծանր պարտությունը, հասարակության հոգեբանական անկումը, դրա պառակտվածությունը, խորին ապատիան, տնտեսությունում եւ կառավարման ոլորտում խնդիրները: