Ասել է՝ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել: Դե որ նախ պատերազմ հրահրես, հետո էլ թողնես այնքան առաջ գնա, որ էլ մանեւրելու տեղ չունենաս, պարզ չէ՞, որ հնարավոր չէր լինի:
Դու հրահրես, փառասիրությունդ քոքես՝ լայվերով լացուկոծ դնես, ժողովրդին խաբես՝ փոխանակ ճշմարտությունն ասելու, էլ չեմ ասում՝ այդ ճշմարտությունը պիտի պաշտոնավարմանդ հենց երկրորդ օրն ասեիր, այն ժամանակ, երբ քեզ ասել էին՝ շրջանները պիտի տաս, հարցը հասցնես այնտեղ, որ երկար լեզվիդ պատճառով հարձակվի թշնամին, հետո էլ ասես՝ հնարավոր չէր:
Ո՞վ էր լեզվիցդ քաշել, որ ասում էիր՝ Հայաստանը Ղարաբաղ է ու վերջ: Ո՞վ էր լեզվիցդ քաշել, որ Սեւրի դաշնագրից էիր խոսում, թե ասա՝ դու ինչ ես հասկանում այդ դաշնագրից: Հասցնես նրան, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասի՝ այսուհետ մենք ԼՂ հակամարտության կողմ ենք: Այս ամենը ու դեռ ավելին՝ անես, Ղարաբաղն ու Հայաստանը խեղճացնես՝ թե քաղաքականապես, թե բարոյապես, վերջում էլ ասես՝ հնարավոր չէր:
Իսկ արժանապատվորեն ներողություն խնդրելն ու հեռանալը հնարավո՞ր էր, թե՞ ամենահնարավորը քեզ համար անարժանապատվորեն աթոռից կառչելն է, հակառակորդի առջեւ նվաստանալը, այդ նվաստացումը սահմանների մետրերով-կիլոմետրերով փոխհատուցելը: Եւ դեռ գրողի ծոցը՝ քո նվաստացումը, երկիրն ու ժողովրդին են ոտնատակ տալիս:
Կարինե Հարությունյան