Պատերազմ. կործանարար հետեւանքներ

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 23, 2021

Որքան էլ ցավոտ լինի, բայց պետք է հստակ արձանագրենք, որ պատերազմում կամավորական խմբերը ամենացածր արդյունավետությամբ ստորաբաժանումներն են եղել, եթե իհարկե կարելի է նրանց ստորաբաժանում կոչել։ Այս առումով վարչապետ Փաշինյանի հայտնի գրառում-կոչը կործանարար և աղետալի հետևանքներ է ունեցել։ Ոչ թե, որ այդ կոչից հետո մարդիկ գնացել զոհվել են, այլ ընդհանուր առմամբ ինչ-որ փուլից սկսած այդ փիլիսոփայությունը տիրապետող է դարձել ռազմաճակատում՝ հանգեցնելով կանոնավոր բանակի կազմալուծմանը։ Պայմանականորեն ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կարող էին դիմադրել մոտ մեկ շաբաթ, իսկ դրանից հետո դրանք պետք է փոխարինվեին համարժեք ռեզերվով։ Փոխարենը ո՛չ առաջապահ ուժերը փոխարինվեցին և ո՛չ էլ զինապարտների պատճաշ մոբիլիզացիա եղավ։ Ռազմաճակատը ողողվեց կամավորականներով և մոբիլիզացված ինչ-որ խմբերով, որոնք կարգ ու կանոնի բացակայության պատճառով կա՛մ ԱԹՍ-ների, կործանիչ-գրոհիչների և հրետանու հարվածներից են զոհվել, կա՛մ մոլորվել և շրջափակվել են հակառակորդի կենդանի ուժի կողմից կա՛մ էլ բարոյալքվելով լքել են մարտական դիրքերը։ Ավելին՝ այս խմբերի տարերային վարքագիծը էական հարված է հասցրել առաջին հերթին կանոնավոր բանակին՝ քայքայիչ տրամադրությունները փոխանցելով զինծառայողներին։ 

Բնականաբար կամավորները և ՄՈԲ-ի խմբերը մեղք չունեն, քանի որ նրանց գործունեության առաջնային պատասխանատուն ռազմաքաղաքական ղեկավարությունն է՝ գլխավոր հրամանատարն ու գլխավոր շտաբը։ 

Հիմա պետք է հասկանալ, թե ինչու մոբիլիզացիա չի եղել և ինչու է կանոնավոր բանակը փոխակերպվել ֆիդայական խմբերի, ով է համակարգել նրանց շարժը, նահանջը, առաջխաղացումը և այսպես շարունակ։ Եվ վերջապես ինչո՞ւ է վարչապետը նման քայքայիչ կոչերով հանդես եկել, կոչ, որի փիլիսոփայության պատճառով հազարավոր մարդիկ են զոհվել։ Այդ զոհերը կարող էին չլինել, եթե համապատասխան մարմինները կառավարեին գործընթացը և իրականացնեին իրենց պարտականությունները։

 

Կարպիս Փաշոյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024