Պատերազմը 2 ամիս է, ինչ ավարտվել է, մինչև հիմա մարդկային կորուստների մասին տվյալները պետական գաղտնիք են համարվում

Արթուր Հայրապետյան Հունվար 08, 2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ զոհված, անհետ կորած, գերության մեջ հայտնված, վիրավոր զինծառայողների տվյալները համարվում են պետական գաղտնիք։

«ՉԻ». Պատերազմի օրերին, երբ արդեն ակնհայտ դարձավ, որ ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումներն ու հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունները բացարձակապես իրար չէին համապատասխանում, շատերը օրինակ էին բերում 1941 թվականին Գերմանիայի նախաձեռնած ագրեսիայից հետո խորհրդային իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները: Գերմանական բանակը կարճ ժամանակում հսկայական տարածքներ գրավեց, մարդկային ահռելի կորուստներ պատճառեց խորհրդային բանակին, սակայն խորհրդային ղեկավարությունը հակառակորդի առաջխաղացման և նոր բնակավայրեր գրավելու մասին ոչ մի փաստ չէր թաքցնում: Իհարկե, մի փոքր գունազարդված էին ներկայացնում իրավիճակը, օրինակ՝ «Կարմիր բանակը հերոսական մարտեր մղելով, թողեց Կիևը, Սմոլենսկը, Մինսկը և այլն», բայց գիտեին, թե ինչ է կատարվում, գերմանացիները որտեղ են հասել, որքանով է իրավիճակը վտանգավոր: 

Միայն զոհերի մասին էր, որ խորհրդային իշխանությունները հստակ տվյալներ չէին ներկայացնում, ինչը մասամբ պայմանավորված էր նրանով, որ պատերազմի ժամանակ պարզապես հնարավոր չէր կոնկրետ թվեր նշել, քանի որ խորհրդային զինվորների մի մասը գերի էր ընկել, մի մասը զոհվել էր գերմանացիների կողմից վերահսկվող տարածքներում, մի մասը պարտիզանական ջոկատների էր միացել: Բայց հենց պատերազմն ավարտվեց, խորհրդային ղեկավարությունը մարդկային կորուստների հաշվարկներ կատարեց և արդյունքները ներկայացրեց: Իսկ մեզ մոտ պատերազմը 2 ամիս է, ինչ ավարտվել է, մինչև հիմա մարդկային կորուստների մասին տվյալները պետական գաղտնիք են համարվում: Ապշելու բան է: Մանավանդ, որ Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքում այսպիսի դրույթներ գոյություն չունեն։ Չեն ասում, ու վերջ: Անունը դրել են պետական գաղտնիք: Թերևս մտավախություն ունեն, որ երբ հանրությունն իմանա պատերազմում հայկական բանակի իրական կորուստների մասին, որոնք ակնհայտորեն ավելի շատ են, քան պաշտոնական հաղորդագրություններով է ներկայացվում, դա այս իշխանությունների դեմ կհանի հանրության նոր շերտեր: Բայց գաղտնի պահելն անիմաստ է. այսօր չիմանանք, վաղն ենք իմանալու, ի՞նչ է փոխվելու դրանից: Իշխանությունների հանդեպ վերաբերմո՞ւնքը: Այն հիմա էլ է խիստ բացասական, վաղն էլ է նույնը լինելու:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024