Պատերազմի առաջին իսկ օրից իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անընդհատ մեզ ապատեղեկատվություն են հրամցրել

Արթուր Հայրապետյան Մայիս 12, 2021

Այսօր առավոտից տելեգրամյան ալիքները և որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ են հնչել, հայկական կողմից կան վիրավորներ: Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ հայտնեց, որ ադրբեջանցիները առավոտյան 3 կիլոմետր պետական սահմանից անցել են և հասել մինչև Վերիշեն բնակավայր:

 

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»: Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում Պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»:

 

Իրավիճակի մասին տեղեկություններն իսկապես իրարամերժ են: Ընդդիմության ներկայացուցիչները իշխանություններին մեղադրում են հերթական դավաճանության մեջ, իշխանության ներկայացուցիչներն էլ «Իշխանասարի» հետ կապված լուրերի տարածումը որակում են հերթական մեդիատեռոր:

 

Հարց է առաջանում. ո՞ւմ հավատալ: Բնականաբար, պատասխանը այն պետք է լինի, որ՝ իշխանություններին, այն, ինչը պաշտոնապես է հաղորդվում: Բայց ամբողջ ցավն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո վստահել այս իշխանությունների խոսքին ընդհանրապես հնարավոր չէ: Թեկուզ ամենապաշտոնական հաղորդագրությունն էլ տարածեն, մի գրամ վստահություն չեն ներշնչում: 

 

Պատերազմի առաջին իսկ օրից իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անընդհատ մեզ ապատեղեկատվություն են հրամցրել: Ասում էին՝ «հաղթում ենք», երբ թշնամին ճեղքել էր հարավային ճակատը, հետո ասացին՝ «գյոռբագյոռ ենք անում», պարզվեց՝ այդ ընթացքում Հադրութն ընկավ: Ընդ որում` Հադրութի ընկնելու մասին փաստը մինչև պատերազմի ավարտը թաքցրել էին: Ասում էին՝ «բարի գալուստ դժոխք», պարզվում էր, որ Ֆիզուլի-Ջաբրայիլ հազարավոր հայ զինվորներ դժոխքի մեջ էին ընկել: Ասում էին` «դիվերսիոն խմբերին ոչնչացնում էին», պարզվում էր, որ այդ դիվերսիոն խմբերը Հադրութի շրջանն ամբողջությամբ արդեն գրավել էին: Ասում էին՝ «Շուշին մերն է», պարզվում էր՝ Շուշին արդեն վաղուց ադրբեջանցիների վերահսկողության տակ է: Ասում էին` հեսա հակահարձակվում ենք, պարզվում էր, որ թշնամին արդեն Ստեփանակերտի մոտ է: 

 

Այսինքն՝ 44 օր տոտալ ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահելով` իշխանությունները հեքիաթներ էին մեզ ներկայացնում: Բա դա մեդիատեռոր չէ՞ր: Իսկ կլինի՞ ընդհանրապես, որ նման լուրերը ոչ հերքեք, ոչ էլ հաստատեք: Դրա համար էլ Սյունիքի վերաբերյալ ինչ լուրեր էլ տարածվեն, իշխանության պարզաբանումներին հավատացող չկա: Գուցե այդ լուրերը սուտ են, հնարավոր է՝ չափազանցված են, բայց դրանից իշխանությունների հանդեպ վստահությունը չի ավելանալու: Այն զրո է: Ու երբ Նիկոլին հազար անգամ բացատրեցին, որ՝ թող, գնա, որովհետև քո որևէ խոսքի հավատացող չկա, սրա համար էին ասում: Որովհետև իր ստերով վաղը մեզ, Հայաստանին, Արցախին նոր փաստի առաջ կարող է կանգնեցնել:

ՉԻ

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024