Պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան
Արթուր Հայրապետյան
Դեկտեմբեր 25, 2020
Պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան․ ՄԻՊ․
Պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան․ ՄԻՊ․ Արմենպրես Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշվարկներով` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Մեր հաշվարկներով` մինչև 40 հազար անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով տարածքների օկուպացման պատճառով: Այդ անձանց զգալի մասն արդեն Արցախի Հանրապետությունում է»,- նշել է Բեգլարյանը: Նա հավելել է, որ նշված անձանց համար առաջին հերթին պետք է լուծել ժամանակավոր կացարանի խնդիրը:
Արմենպրես
Կիսվել