Պատերազմից կուչ եկած, բայց ոչ դժգույն Ստեփանակերտը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 30, 2020

Պատերազմից կուչ եկած, բայց ոչ դժգույն Ստեփանակերտը

Մի քանի օրից Ամանոր է, բայց Ստեփանակերտում Նոր տարվա շունչ բոլորովին չկա: Ոչ մի օբյեկտ, նույնիսկ մանուկներին պատկանող, զարդարված չէ, որեւէ տեսանելի վայրում տոնածառ դրված չէ: Միայն խանութների ցուցափեղկերին կարելի է հանդիպել ամանորյա իրեր, որոնք ներկրվել էին պատերազմից առաջ: Դրանք այդպես էլ մնացել են մի անկյունում կախված: Վաճառողներն ասում են, որ հետաքրքրվողներ էլ չկան: Ստեփանակերտում անգամ ռեստորանային օբյեկտներից խորովածի ծուխ չի բարձրանում: Արցախցիները համարում են, որ «մանղալ» վառելով կանարգեն պատերազմում զոհված տղաների հիշատակը: Այն վառ պահելու համար Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահականի դեմ դիմաց մեծադիր պաստառ է կանգնեցված՝ հարյուրավոր զոհված, անհայտ կորած զինվորների լուսանկարներով: Ամեն օր, օրվա տարբեր ժամերի մարդկանց հոսքն այստեղ չի դադարում: Մեծ-փոքր գալիս են «տղաներին այցելության»: Այստեղ գրեթե չկա մեկը, որը հարազատ, բարեկամ կամ ընկեր կորցրած չլինի: Ստեփանակերտում ամուսնություններ լինում են, սակայն կիսահանդիսավոր պայմաններում՝ առանց դհոլ-զուռնայի ու ճոխ հարսի շորերի. սուս ու փուս եկեղեցի ու զագս են գնում: Կարդացեք նաև «Իմ քայլը» հիմնադրամը մշակում է երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որոնք անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում «Труп, оружие, пленники?». ռուս խաղաղապահները խաղաղ դեմքով՝ հայ վարորդներին. Ի՞նչ է կատարվում Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը կլուսավորվի օդապարուկներով Ինչպես միշտ՝ Ստեփանակերտը նույնիսկ պատերազմից հետո էլ մաքրությունից փայլում էր: Այն դեպքում, երբ քաղաքի տարբեր հատվածներում ռմբակոծության հետեւանքով դեռեւս շենքերի փլատակներ կային, քաղաքում անգամ ծառերի տակն էր փխրեցված: Այս տարածքից քիչ այն կողմ թիվ 10 դպրոցն է: Ռմբակոծությունից երեխաներին էլ է բաժին հասել, դպրոցի բակում հսկայական փոս է առաջացել, պատուհաններն էլ ջարդուփշուր են եղել: Ամենաառաջին հարվածը սակայն պաշտպանության բանակի շտաբին է եղել՝ վաղ առավոտյան: Մինչ այսօր, շենքի ապակիներն այդպես էլ ջարդված մնում են: Ստեփանակերտն Ամանորի նախաշեմին տխուր էր, կուչ եկած, բայց ոչ դժգույն: Հրետակոծությունից տուժած բնակելի շենքերը հիմնականում վերականգնվել են: Այն բնակարանների էլ, որոնք ապրելու համար պիտանի չեն, բնակիչները կացարանով ապահովվել են: Այս օրերին Ստեփանակերտի փողոցներում խցանումներ են, փողոցներն էլ սովորականից ավելի մարդաշատ են: Այստեղ են տեղափոխվել նաեւ ադրբեջանցիների տիրապետության տակ անցած շրջանների ու գյուղերի մեծ թվով բնակիչներ: Ստեփանակերտը նոր բնակիչներ էլ ունի՝ ռուս խաղաղապահները, որոնք հիմնականում մայրաքաղաքի արվարձաններում են տեղակայված, սակայն առեւտրի կամ այլ նպատակներով գալիս են կենտրոն: Նրանց պատկանող ավտոմեքենաները պարտադիր ռուսական դրոշներով են երթեւեկում: Ստեփանակերտում շրջելիս հարցուփորձ արեցինք նաեւ խանութներում ադրբեջանցիների հայտնվելու մասին շրջանառվող լուրերի մասին: Կային վաճառողներ, որոնք հաստատեցին՝ վստահեցնելով, որ անձամբ են սպասարկել ադրբեջանցու, որը Ստեփանակերտ էր հասել ռուս խաղաղապահի ուղեկցությամբ՝ առեւտուր անելու: Սակայն, ասացին, որ աղմուկ բարձրացնելուց հետո, այդպիսի դեպքերը չեն կրկնվել:

Տեսանյութը՝ շուտով Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/30/1162621/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024