Պատերազմում զոհված հերոսի մտքին մի բան էր․ «Այնպես անեն` Ճարտարը չտան»

Արթուր Հայրապետյան Հունվար 10, 2021

«Ես եմ» ծրագրով բանակ զորակոչված Արայիկի հարազատները պատմում են՝ Արայիկը ոտքի վիրահատություն էր տարել, որից հետո բանակ չէին տանում, սակայն նա համառ գտնվեց և վճռական որոշում կայացրեց` պե՛տք է ծառայի։

Պատերազմում զոհված հերոսի մտքին մի բան էր․ «Այնպես անեն` Ճարտարը չտան»

Ինչպե՞ս է լինում, որ Հայրենիքի համար են ծնվում։ Զարմանալի ոչինչ չկա։ Այդպես է դեռ վաղուց։

 

Արայիկ Դավթյանը հերոսական սերնդից է։ Հերոսաբար ու սառնասրտորեն առերեսվեց մահին` գեթ մեկ վայրկյան չմտածելով սեփական կյանքի մասին։ Մտածեց Հայրենիքի մասին, որի համար էլ ծնվել էր։

 

Քույրը` Էլենը, կարոտով է հիշում, թե ինչ մեծ ուրախությամբ էր եղբայրը` Արոն, պատմում, որ «Ես եմ» ծրագրով է գնում, և որ ամենակարևորն է` բանակ է գնում։

 

Դպրոցական տարիների մասին ուսուցիչները երանությամբ են հիշում։ «Այս ե՞րբ մեծացավ Արոն… »,-բոլորի շուրթերին այս բառերն են։ Ցավ, որ սփոփանք չունի։

 

#ArtsakhWar #ArmenianHeroes

https://www.aravot.am/2021/01/09/1163847/

Կիսվել