Պատերազմը փոխեց դրսում ապրող մեր հայրենակիցների` մեզ, Հայաստանում մնացածներիս հասցեագրված մեղադրանքների ուղղվածությունը: Հիմա արդեն նրանք մեզ կշտամբում են, որ մենք լավ չենք պաշտպանել հայրենիքը: Վերջերս նախկին հայաստանցիներից մեկն ինձ գրեց, որ մենք՝ Հայաստանում ապրողներս, պատրաստ չենք մեր կյանքը զոհաբերել հանուն հայկական հողի: Չգիտեմ, գուցե նման խնդիր կա: Բայց եթե մարդը պատրաստ չէ զոհաբերել իր հարմարավետությունը, կոմֆորտը, ապա տարակուսելի է, թե ինչու է նա մյուսներից ավելի մեծ զոհաբերություններ պահանջում:
Արամ Աբրահամյան