Պայթյուն Արշակունյաց պողոտայում. կան զոհեր

Արթուր Հայրապետյան Ապրիլ 22, 2021

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-ին՝ ժամը 07:58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻն-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։

Կիսվել