Պետական մտածելակե՞րպ, թե՞ լաչառություն

Արթուր Հայրապետյան Մայիս 07, 2021

Կարելի է երկար թվարկել Հայաստանի առաջին երեք ղեկավարների մեղքերը՝ առիթ լինի, դարձյալ դրանք կհիշեցնենք: Բայց արդյո՞ք դրանք համեմատելի են հայրենիքի մի մասի կորստի եւ հազարավոր երիտասարդների ընդհատված կյանքի հետ, որի գլխավոր մեղավորը չորրորդ ղեկավարն է: Այդ հարցին պետք է պատասխան տա ցանկացած քաղաքացի, որն ապրում է ոչ թե միֆերով եւ նախապաշարումներով, այլ ներկա իրականությամբ: Իսկ իրականությունն այն է, որ առաջին երեքից հետո հայերն ունեին 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախ, իսկ Փաշինյանից հետո՝ 3.3 հազար քառ. կմ., այն էլ՝ բացառապես ռուս խաղաղապահների առկայության շնորհիվ: Ոչ մի ճարտասանությամբ, մեղադրանքներով կամ դեմագոգիայով այս պատմական փաստը հնարավոր չէ փոխել: Այս իրականության ֆոնին ինձ համար անսպասելի չէ նախորդ ղեկավարների համագործակցությունը, որի մասին բացահայտ խոսել է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը: Եթե կա Հայաստանում մի գործիչ, որը խորապես անտարբեր է, թե ինչպես են իր ասածներն ու քայլերը մեկնաբանվելու (եւ գնալով այդ անտարբերությունը խորանում է), ապա դա հենց Տեր-Պետրոսյանն է: Չէի ասի, որ դա միայն առավելություն է, հավասարապես նաեւ թերություն է՝ հավանաբար, քաղաքականության մեջ պետք է դուր գալ այս կամ շրջանակին: Պարզապես նշում եմ այդ անձի առանձնահատկությունները: Բայց խնդիրը ոչ թե անձն է, այլ մտածողության տեսակը: Այս տեսանկյունից անիմաստ է քննարկել Տեր-Պետրոսյանի առաջարկներն իրատեսական են, թե անիրատեսական, ճիշտ են, թե սխալ, էթիկապես ընդունելի են, թե անընդունելի: Կարեւորը ուղերձն է, որի հասցեատերերը ոչ միայն նախկին նախագահներն են, այլեւ ողջ հանրությունը: Իսկ ուղերձը, կարծում եմ, պարզ է. վերահաս վտանգի առջեւ պետք է համախմբվեն անգամ ամենաանհաշտ հակառակորդները, այդ վտանգը հաշվի առնելով, պետք է մոռացվեն բոլոր տեսակի անձնական ամբիցիաները: Կարելի է, իհարկե, օգտվելով առիթից, այս կամ այն կողմից «շշպռել» առաջին նախագահին եւ դրանով քաղաքական դիվիդենտներ շահել կամ գուցե իշխանություն մոտ «աչոկ հավաքել»: Բայց էական է միայն մեկ հարց. ո՞ր մոտեցումն է հաղթելու՝ պետական մտածողությո՞ւնը, թե՞ լաչառ-պոպուլիստական, անպատասխանատու վարքագիծը: Այժմ ճղճղացողների, «պորտը տեղը դնողների» ժամանակն է՝ նրա՛նք են արժանանում ծափահարությունների, «լայքերի», թերեւս նաեւ՝ ընտրողների ձայների: Գուցե տարօրինակ թվա, բայց ինձ թվում է, որ 1990-ականների սկզբին հասարակության մտածողությունն ավելի պետական էր, որի շնորհիվ էլ առավելության հասանք հակառակորդի հանդեպ: Պատճառների մասին շատ եմ մտածել եւ դրա սպառիչ բացատրությունը չունեմ, բայց իմ նախնական վարկածն այն է, որ մեր կողմից այդքան քննադատված խորհրդային դաստիարակության մեջ ներդրված էին ինչ-որ արժեքներ, որոնք «պետականաստեղծ» էին՝ երբեմն ի հեճուկս այն ժամանակվա կյանքից կտրված գաղափարախոսության: Այդ արժեքներն են համերաշխությունը, հոգատարությունը, միասնականության զգացողությունը՝ ի հակակշիռ այսօրվա «լայքահավաք» եսասիրության, ուրիշին ցավ պատճառելու եւ ուրիշի հաշվին ինքնահաստատվելու մոլուցքի: Կարդացեք նաև Սարգիս Քլոյան. «Լեւոն Տեր-Պետրոսյան, չդավաճանեցինք քեզ, բայց դու մեկ օրում ամեն ինչ փչացրիր, դավաճանեցիր իմ զոհված էրեխուն». «Հայկական ժամանակ» «Մենք բոլորս, մասնավորապես՝ ես, սովոր ենք առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր…տարակուսանք առաջացրեց». Մակունցը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին «Լեւոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Փաշինյանին…Ինքը հիպնոս է անում, ես տակտիկա էի որդեգրել, հենց ելույթ էր ունենում՝ ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի». Աղազարյան Ուզում եմ լավատես լինել եւ մտածել, որ այդ մոլուցքը ժամանակավոր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024