Պետք չի այդքան հուզվել ընտրությունների եւ դրանց ելքի համար

Արթուր Հայրապետյան Մարտ 25, 2021

Տարիներ շարունակ քաղաքացիների կամքն ընտրությունների ժամանակ կոպտորեն ոտնահարվել է, իսկ 2018թ. ամեն ինչ «ժողովրդի սրտով» եղավ: Եվ ի՞նչ: Մենք դրանից շահե՞լ ենք: Լեգիտիմ իշխանությունն ավելի լա՞վ է աշխատում, քան ոչ լեգիտիմը: Թե՞ մեզ պարտության մատնած Ադրբեջանում ընտրություններն ազատ-արդար են անցնում, եւ իշխանությունը լեգիտիմ է: Ի՞նչ է ասածս: Պետք չի այդքան հուզվել ընտրությունների եւ դրանց ելքի համար: Եթե տվյալ երկրի քաղաքացիների մեծամասնությունը համոզված է, որ երկրագունդը տափակ է, ապա անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն կլինի այդ երկրում, ինչպես է այն ընտրվել կամ չի ընտրվել, քաղաքացիներն առաջնորդվելու են իրենց այդ «գիտելիքով»: Եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն անտարբեր է անկախ պետություն ունենալ-չունենալու հանդեպ, մենք, ի վերջո, կկորցնենք մեր պետականությունը: Եվ ոչ մի իշխանություն չի կարող դրան օգնել կամ խանգարել: Իհարկե, նրանց համար, ովքեր պատրաստվում են դառնալ պատգամավոր կամ նախարար, ընտրություններն, անշուշտ, հույժ կարեւոր են: Մնացածներիս համար՝ ոչ այնքան:

 

https://www.aravot.am/2021/03/25/1179639/

Կիսվել