Պետք է խելամիտ գործել. Երկրում ստեղծված ճգնաժամի լուծման միակ ուղին սահմանադրական ճանապարհն է

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 08, 2020

Կառավարման համակարգը չի գործում։ Ու այս չգործող կառավարությունը ո՞ւմ վրա է հույսը դրել չես հասկանում։

Երկրում ծանրացած խնդիրները թողած, հիմա էլ ԱԺ-ն է դեբոշ շինել, ու մարդ չի հասկանում, ինչպե՞ս են պատկերացնում այս ծայրագույն վիճակում, որտեղ անգամ գերիների ու անհետ կորածների թիվ չգիտենք, արդեն մեկ ամիս է գերիների հարցը չի լուծվել, անիմաստ ու ջուրծեծող ելույթներով ինչպե՞ս են որոշել շարունակել կառավարել։

Սա իսկական աղետ է, որտեղ արկածախնդիր է իշխանությունը, որ ամեն ինչ անում է երկիրը պահել քաոսի մեջ, արկածախնդիր է ընդդիմությունը, որ ամեն ինչ անում է իշխանության գալու, ու չգիտես, ո՞րն է նրանց քայլերը երկիրը այս աղետից դուրս բերելու։

Անկախ ամեն ինչից, ինչ էլ, որ պատահի, այս օրերի հետ կապված ցանկացած գործողության, դա կլինի բողոքի, թե անհնազանդության, պատասխանատուն օրվա իշխանությունն է։

Դատարկ ճառերով ոչնչի չես հասնի։ Պետք է խելամիտ գործել։

Երկրում ստեղծված ճգնաժամի լուծման միակ ուղին սահմանադրական ճանապարհն է։

Եթե մերժում ես սահմանադրական ճանապարհով հեռանալդ, Նիկո՛լ, ապա մի բան ասա, ինչ կա մտքիդ, որ մի օր չարթնանաք, ու կրկին անականկալի գանք, ու կրկին ցավից ցնցվենք... 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել