Պետք է համբերող լինենք, քանզի շատ բան ենք զոհել հանուն վաղվա օրվա

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 07, 2021

Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի և վերացական զգացմունքների ներշնչանք լինել: Հայրենիքը պետք է սիրել գործով, միասնականությամբ, հայրենակցի հանդեպ սիրով ու համբերատարությամբ։

 

Մեզ դարեր շարունակ պառակտել են․․․ և շարունակում են։ Մենք դադարել ենք միմյանց լսել ու հավատալ։ Մենք ներսից ենք մասնատված ու քայքայված։ Սակայն հիմա, այս դժվարին և հայրենիքիս համար ծանր ժամանակներում մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին, իրավունք չունենք հավատալ շինծու, կեղծ լուրերին, իրավունք չունենք կեղծ ազգասերներից կուռքեր ստեղծել և գնալ նրանց հետևից։ Պետք է զուսպ լինենք հրապարակավ գրառումներ և կոչեր անելիս, որովհետև յուրաքանչյուր անպատասխանատու քայլ կարող է ծանր հետևանք թողնել։ Պետք է համբերող լինենք, քանզի շատ բան ենք զոհել հանուն վաղվա օրվա։ 

 

Սիրելի հայ ժողովուրդ, խոհեմ, ուշիմ և համբերող եղիր։ Ես հավատում եմ քեզ, քո ուժին ու քո լուսավոր գալիքին։

 

Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյան։ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024