Փիլոնազրկվածների հերթական շքերթը

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

Նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլացիայից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ շրջանակներում արդարանում էր, որ գիտակցել է իր սխալ կադրային քաղաքականությունը և նոր էջից է սկսելու երկրի ապագան։ Պատերազմից հազիվ շունչ քաշած ժողովրդին սակայն հիասթափությունների շղթա էր սպասվում։ Նոր կադրերը ոչ միայն ժողովրդի սրտով չէին, այլև ընտրություն էին վատի և վատագույնի միջև։ Դեռ պատերազմի արյունը չցամաքած էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց ,որ տնտեսական համագործակցություն է սպասվում Ադրբեջանի հետ։ Բանակում բանիմաց սպայական կազմից ընտրություն չէր սպասվում նաև Պաշտպանության նախարարությունում։ ՊՆ նշանակվեց մեկը, ում ժամանակին մեղմ ասած փիլոնազրկել էին։ Իսկ արդեն մեկ ամիս անց նույն ոլորտում գրանցվեց հերթական խայտառակությունը։ Գավառի դեպքերից հայտնի նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, ով հայտնի է  «Լամպուշկա» մականունով, ոստիկանությունը հորով-մորով անելուց հետո դարձավ ՊՆ փոխնախարար։ Հին իմաստությունը կարծես արդիական է դառնում. օրհնենք թագավորին, որ ժառանգն ավելի վատը չլինի։

Վահե Բադալյան

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024