Պինդ կաց` երկի'ր

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 21, 2021

 

Պինդ կաց` երկի'ր

 

Երկիրը ավերակների վերածեցին, ու դեռ անկախության անուն են տալիս։ Անկախության համար ոչինչ չարած, նշանակությունն անգամ չգիտակցելով, այսօր անկախության մասին դիֆերամբներ կձոնեն։ Անկախությունը կուշտ ու սովածի բան չի: 

Օ~ ազատս... անկախս... O~ շնորհավո՛ր, Հայաստանս: Հայաստան ջա~նս... մեռնեմ, քրքրվեմ քու համար... 

Հայաստան ջանին հաճոյանալ պետք չի, հողը պետք էր պահել, ու չծախել։ Հազարվոր տղաներ, մատղաշ շիվեր հողի տակ մնացին, որ այսօր ազգակործանները իրենց ապագան կառուցեն։ 

Ձեր կեղծ բարեպաշտությամբ ու կեղծ բառամթերքով ավերեցիք մեր սրբազան երկիրը։ Զուր տեղը բառեր դուրս մի տվեք օդ. հայրանզրկության անվան տակ էլ քիչ հանդես եկեք։ Վտանգված է մեր երկիրը։ Աղետի դուռն հասցրած երկիրը օգնություն է աղերսում, իսկ այդ օգնություն հասցնողը ներկա ազգակործանները չեն, որոնք երեք տարում գետնին հավասարեցրցին մեր ինքնությունը, արժանապատվությունը, մեր տարիների ձեռքբերումները.... հիշե՛ք, որ երկիրը դա գոյություն է՝ ապրում, մարդն է երկիրը, որ կամ կոչնչացնի այն, կամ կշենացնի... ոչնչացրեցիք, ու քանի դեռ պատասխանատուները չեն պատժվել` անընդհատ կորցնելու ենք։ Երկիրը թողեցինք թուլեքի իշխանությանն ու երկիրը հոշոտեցին, էն էլ ինչպես, որ դեռ դրանցից ազատվելու դեպքում տարիներով չենք կարողանալու խելքի բերել.. 

Ազգակործաններին արգելվում է անկախության անունից խոսել, նրանք անկախության հետ ոչ մի կապ չունեն, նրանք միմիայն կործանել են մեզ` մեր երկիրն ու մեր անկախությունը։ 

Պինդ կաց երկիր։ Քեզ անհատներն են պահել ու պահպանել։ Անճարությունից ոչինչ չեմ կարողանում մաղթել` համբերություն.. անկախությունը բացարձակ արժեք է ....  Հավերժ փառք հանուն Հայրենիքի բոլոր  զոհվածներին։

Պինդ կաց` երկի'ր։ 

Մինչեւ ազատվենք ազգակործաններից, ու ոտքի կկանգնենք, եթե արդեն ուշ չի։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024