Պիտի դիակների վրա «աննախադեպ փրկչի» խաղաղության դարաշրաջանը կնքի խաղաղության նոբելյան մրցանակով պսակվի

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 16, 2022

Արցախի մեծ մասը նվիրեց թշնամուն, որ հանգիստ ապրեք։ Հանգիստը ո՞րն էր` դինջ ապրեցիք, դրա համար թշնամին բնակռել է արդեն Հայաստանի տարածքներում, որ ավելի հանգիստ ապրեք։ Հայաստանը չափսերով փոքրացավ ու նեղացավ, փոխարենը Եռաբլուրը չափսերով ընդլայնվեց։ Ու կրկին դինջ ապրեցիք, ու հանուն տղերքի ապրեցիք` «տղերք, դուք գնացիք, որ մենք ապրենք» -ը դարձավ լոզունգ։ Բաժակ բարձրացրեցիք, ու կենացներով հայրենիքի համար դոշ ծեծեցիք.... 

Ինչ անում է ձեր համար է անում, «աննախադեպ» չարիք - ձեռնածուն` անշնորհակալ - անաղուհացեր։ 

Հետո պիտի դիակների վրա «աննախադեպ փրկչի» խաղաղության դարաշրաջանը կնքի խաղաղության նոբելյան մրցանակով պսակվի։ Ու կրկին` ծափեր, ծափեր, անվերջանալի ծափեր` արարման։

Հանգիստ ապրեք.....

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել