ՊՆ-ում իրավիճակը գերլարված է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 09, 2021

ՊՆ-ում իրավիճակը գերլարված է. շենքի ներսում գտնվող աշխատակիցներին իջեցրել են բունկեր, մի քանի գեներալ պատից թռնելով փախել է Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք գեներալներ պատի վրայից թռնելով փախել են նախարարության շենքից: Փախուստի դիմածների թվում է գեներալ Ալբերտ Մարդոյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինվորների հարազատները շղթաներով ու մեքենաներով արգելափակել են ՊՆ շենքի ելումուտը՝ հայտարարելով, որ հոգնել են իշխանության ստերից և պահանջում են իրենց զավակներին: Այս պահին ՊՆ շենքի մոտ են հավաքվում նաև գերության մեջ գտնվող տղաների հարազատները, որոնց իշխանությունն այսօր խաբել էր՝ խոստանալով, որ վերադարձնելու է ռազմագերիների նոր խմբի: Ծնողները հավաքվել էին Էրեբունի օդանավակայնում, մինչդեռ դատարկ ինքնաթիռ էր վայրէջք կատարել: ՊՆ շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք արգելում են նկարահանումներ անել:

Կիսվել