Պնակալեզների իշխանությունը սատարում է պնակը

Արթուր Հայրապետյան Հունիս 18, 2021

Դուք իսկապես չե՞ք հասկանում, թե՞ ինչպես հարմար է։ ԺըՊը իշխանության հավաքը, որը օգտագործվում է պետական ռեսուրսը, այո պետք է խստագույնս քննադատվի, թե՞ դուք դեռ մնացել եք յանի ընդդիմադիր ու չեք կարողանում իշխանության պարտավորությունների սահմանը ընդգծել, գոնե ձեր համար։ Շփոթում ե՞ք, ձեր եւ մյուսների հավաքների տարբերությունը։ Թե՞ կրկին ձեզ հարմար տարբերակով պետք է պիտակավորել բոլորին, որ հանկարծ ձեզ մեկը մի թթու խոսք չասի, ու դուք` ձեր հորինած անմեղության շվքաին աննախադեպ պուպուշ երեւակայեք.. մուրճը ձեր ձեռքին է, համա մեխը ծռված, ձեր դատարկ գանգերին.... բացատրելու բան չկա, որովհետեւ ով ինչպես ուզում է, ըստ իր շահի, կերակրատաշտի` կմեկնաբանի։ Դարդ անելու բան էլ չկա, որովհետեւ այս իշխանությունները ազգակործան են հերիք չի, հետն էլ խառնակչությամբ առաջին տեղում ու անմեղսունակ հանցագործ, իսկ դրանց սատարողներն էլ իրենց պես.... չեմ արձագանքելու մեկնաբանություններին, որովհետեւ դժվար է այսքանից հետո ձեզ ինչ-որ կերպ հեռու պահել անմեղսունակ հանցագործներից, որովհետեւ դուք եք ընտրել ձեր աննախադեպ տխեղծ լինելու` մնալու կարգավիճակը, որը ձեր քիմքին դուրեկան է։

 

Հ.Գ. Չվհատվել..` ողջախոհություն կցուցաբերեք... 

Ձեր խղճին ու ձեր սկզբունքներին հավատարիմ մնացեք։ Ես չեմ խոսում տգետների մասին, որոնց համար միեւնույն է երկիրն ու պետականությունը։ 

Այս ընտրությունները մեր լինել-չլինելու մասին է։ Անպայման գնացեք ընտրատարածք։ 

Ամեն մեկի ձայնը որոշիչ է։ Գնացեք, որ չկորցնենք Հայաստանը։

Ազգակործան պատուհասին ընտրողները պատասխան են տալու այսօրվա եւ Աստված ոչ անի ընտրվելու դեպքում պետական հանցագործությունների համար։ նիկոլավարակը պետք է ոչնչացնել, եւ վերջ։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել