Պողպատյա սրի տակով անցնելու հերթ է

Արթուր Հայրապետյան Հուլիս 27, 2021

Նիկոլի թրի տակով անցած` վերվարածների իշխանություն, եւ ոչ միայն` սրած թուրը աջ ու ձախ կտրում է, որովհետեւ գիտեն, որ ինչ էլ անելու լինեն միեւնույն է մարսում են։ Իսկ ովքեր էլ որ անձնական խնդիրներ ունեն, ասենք իրենց եղածը չկորցնելու, կամ` կոպեկներ աշխատելու, պարտադիր անցնում են սրի տակով։ Շահեկան դիրք են բռնել, ջհանդամին թե թշնամին սահմանների վրա չի կրակում, ու պատերազմական գործողությունների մեջ ենք, ջհանդամին թե մարդիկ սահմանի բերան չեն ապրում ու վախի մեջ չեն, բայց դե ով պիտի փրկի նրանց, եթե սահմանի բերան ապրողն էլ է գոհ Նիկոլի սրից։ Բայց քանի դեռ սրի զորությունը անձնապես չեն զգացել` ամեն ինչ նորմալ է։ 

Անցանք։ Հիմա սրանք սկսել են հասարակությանը իրենց լեզվով առաջարկություններ անել։ 

Հա, հա, որ ձեզ խելոք պահեք, խելոքներիդ մեջ վիճակահանություն կլինի ու դուք կշահեք շուշա կոնֆետ.

 

Մեկը, թե սարերում հովիվ չկա, ուրեմն խոպանչիներին բերման պիտի ենթարկի։ Մյուսը, թե պատվաստվածների մեջ պետք է վիճակահանություն անենք, ով կհաղթի կստանա թատրոնի տոմս։ Քանի կար մինչեւ վերընտրվելը հոգեկան հանցագործը բոլորին շինելու էր։ Շատերն էլ հենց դրա պատճառով գուցե ընտրեցին, ու այդպես էլ մնացին անշինված։ Հիմա էլ մի բան ես ասում, ասում են, թե մանդատ ենք ստացել, էն էլ ինչ մանդատ` պողպատյա։ Ու այս կարգի տխեղծ իշխանության ներկայացուցիչները պարզ ճակատակ ֆռֆռում են ու ճամարտակում։ Ու քանի ապագա կա-ների համար պետությունը մեծ հաշվով ֆընդխ բաներ են, եղած-չեղած մի հաշիվ է, իսկ թե ինչ պետք է անի գիտակից մարդը, որ ոչ վիճակահանության է ուզում մասնակցել, որ թատրոնի տոմս ստանա, ոչ էլ` շինվե, իսկ ավելի ճիշտ քայքայվում է ներկա իրավիճակից, մնում է ինքն իր ցավի ու կորստի հետ մենակ, ու ստացվում է, որ տխեղծն ու տմարդին է թելադրում իր կանոնները, իսկ չենթարկվողները կարող են հանգիստ հալածվել ու մեկուսացվել։ Բոլորովին այլ արժեքներ են ձեւավորվել, որտեղ այլեւս մտածված, սկզբունքային, գաղափարական արժեքները պետք չեն։ Պետք չեն, որովհետեւ կարողացել են հասարակությանը մոլորեցնել ու զբաղեցնել նախկիններով, մոռանալով, թե ներկայում ովքեր են իշխանության գլխին, եւ ինչ հանցանքների մեջ։ Եվ այս ամենը հանգիստ ընդունում ենք ու գլուխ խոնարհում, որովհետեւ մտածում ենք` իմ համար էս պահին լավ է, մնացածի հերն էլ շուն դառնա, ինչպես որ երկրի ղեկավար կոչվածը, որ ոչ պատասխանատվության զգացում ունի, ոչ էլ այլեւս ինքնուրույն խաղացող` կատարող է ու հետն էլ հասարակության քիմքի համար աշխատող ու դուրեկան։ Ու քանի որ ժողովրդի հոգեբանությանը լավ ծանոթ է ներքին ու արտաքին թշնամին, սրտի ուզածով շարունակում է առաջ գալ, որովհետեւ ոչ նրանց դեմն առնող է լինելու, ոչ էլ այլեւս ձայն բարձրացնելն է, որ կսաստի ոմանց ազգակործան քայլերին։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024