Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են երեկվանից որոնվող 15-ամյա Հրաչյա Ներսիսյան դին

Արթուր Հայրապետյան Հունվար 31, 2021

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են երեկվանից որոնվող 15-ամյա Հրաչյա Ներսիսյան դին։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Նա որոնվում էր Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից՝ որպես անհետ կորած : Ըստ ԱԻՆ-ի, այսօր՝ հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, որն էլ հայտնաբերել է դին: Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Որոնողական աշխատանքներն այդ օրը ավարտվել էին անարդյունք։

 

https://www.armtimes.com/hy/article/205576

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024