Պուճուր լիկբեզ մե՜ծ, հզո՜ր ազգին.

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 31, 2021

Պուճուր լիկբեզ մե՜ծ, հզո՜ր ազգին.

Ալո, Ծմակուտ, մեր էն վեղարավոր կղերականներին մեկնումեկդ փորձեք հասկացնել, որ Halloween ,,օտարամոլ,, բառից ծունկ ու կզակ չդողացնեն։ 

Արեւմտյան քրիստոնյաների համար այն պարզապես մեռյալների հիշատակի օրն է, ինչպես մեր մեռելոցը։ Պարզապես տարբերությունն այն է, որ մենք լինելով ցեղասպանված, խորապես դուդուկահարված ու մեռելապաշտ, մեզ ողբին կապած ու խոր ակնածանքով ենք ՄԵԾԱՐՈՒՄ այդ.....օրը, իսկ Արեւմուտքում քանի որ մարդիկ ազատ են իրենց պատկերացումներում (դե մեզ արգելված է չէ՞ ազատ մտածել ու երեւակայել, տերտերը ոնց ասի), նրանք այդ օրը նույնպես հիշում են բոլոր մեռյալներին, այցելում են իրենց հանգուցյալների գերեզմաններին ու քանի որ մահվան ու անտեսանելի աշխարհի մասին նրանց պատկերացումներն ազատ են, հանգուցյալների հիշատակի օրն ամեն մեկը նշում է իր պատկերացումների հանգույն՝ փորձելով դա արտացոլել կոնկրետ կերպարներով ու կոստյումներով, առանց ողբի ու գիտակցված, այդ օրը բոլոր մեռյալներին հիշելով հավասար, առանց դասակարգային առավելություն տալու դրախտի բնակիչներին՝ դժոխքի բնակիչների նկատմամբ։

Հանգուցյալ աշխարհի մասին մեր կղերական խավի ներշնչած պրոպագանդիստական պատկերացումն առ այն, որ մեռնողը կամ դժոխք է ընկնում կամ դրախտ ու դժոխք ընկածին շատ կոնկրետ մերժում են ու համարում դժոխքի բաժին, ազգս էդ կապին կապված լինելով, այս օրը սկսում է մի անտանելի վայնասուն՝ քսենոֆոբիայի զանգվածային ակտ, ,,օտարամոլություն,, խորագրի ներքո, կարծես թե համոզված լինելով, որ իրենց հանգուցյալները հաստատ դրախտում են։ 

Իսկ Արեւմտյան հատվածի ժողովուրդը, ինչպես վերը նշել էի՝ ընդամենը այդ օրը նշում է իր պատկերացումների սիմվոլիկ արտահայտման շրջանակում։

 Բացատրեմ՝ հանգուցյալը ոչ միայն ֆիզիկական փոփոխության, ըստ այդմ՝ ոչ այնքան ակնահաճո (բարդ չի պատկերացնել) պրոցեսս է անցնում ու սարսափելի պատկեր ընդունում, այլեւ իր աստրալ միջավայրում շատ հնարավոր է որ առնչվում է տարաբնույթ ,,կերպարների,, հետ։ Բուդդիզմի մեջ այդ միջավայրը՝ բարդոն, շատ պատկերավոր է բացատրված։ Ուստի հանգուցյալների օրը նշելու՝ ողջերի տարբեր խմբերի, մշակույթների ու հանրույթների կազմակերպած տարաբնույթ միջոցառումներն ամեն տարի նույնաբովանդակ, անհիմն ու զազրելի ,,քննադատություններով,, հանդես գալը ոչ միայն անիմաստ է, այլ ընդամենն ապացուցում է ձեր անհանդուրժողականությունը, կենդանի մեռելի վիճակում խավարում հավիտյանս դեգերելու ձեր համառությունն ու կներեք՝ տգիտությունը։

Եվ վերջապես՝ Աշխարհը ոչ միայն խորապես թքած ունի իրենց ապրելակերպի մասին ձեր տեսակետի վրա, այլ նույնիսկ տեղյակ էլ չի այդ մասին։ 

Այնպես որ, աշխատեք ձեր մտավարժանքների համար ավելի արժանի թեմա գտնել։ Հենա ձեր ճիվաղը ձեզ հերիք չի՞ որպես սարսափելի կերպար։ Հա, մի քիչ էլ քիչ վախեցեք համ էլ, երկու վախը մի մահ է, կո՜սե։

 

Գայանե Առուստամյան

Կիսվել