Պուտինը զրոյացրեց սպասվող եվրոպական հանդիպման հնարավոր էֆֆեկտը

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 26, 2021

Կարելի է ասել, որ Պուտինը երկուսին «կանչեց Տիզբոն», պայմանավորվել տվեց, որ «կռիվ չանեն», սահմանները դեմարկացնեն, ճամփեքը բացվեն-բան, իսկ իրականում՝ Պուտինը զրոյացրեց սպասվող եվրոպական հանդիպման հնարավոր էֆֆեկտը: 

Ըստ էության, առանցքային հարցերի շուրջ ձեռք բերվեց ինչ-որ պայմանավորվածություն Սոչիում, մնացածը, ինչպես ասեց Պուտինը, ոչ էական դետալներ են: Դրանով Պուտինը թույլ չտվեց, որ ԵՄ-ն հանկարծ Ռուսաստանից անկախ ինչ-որ միջնորդական քայլ անի էս ռեգիոնում հարաբերությունների կարգավորման հարցում, Արցախի հարցում: Բրյուսելյան հանդիպման օրակարգը, այսպիսով, սպառվեց էսօր Սոչիում... 

Ենթադրաբար, ինչ էլ փորձեն «առաջ բրդել» եվրոպացիք, Ալիևը հանգիստ ասելու է, որ կա՛մ այդ հարցի շուրջ արդեն պայմանավորվել են Սոչիում, կա՛մ էլ դրա մասին խոսք չի եղել Սոչիի հայտարարությունում (օրինակ՝ ռազմագերիների), իսկ քանի որ չի եղել, ուրեմն էդպիսի հարց իր համար գոյություն չունի... Կարճ ասած՝ Բրյուսելյան հանդիպումն արդեն զուտ «պտիչկա դնելու» համար անկապ հանդիպում է լինելու: 

Հ.Գ. - Որևէ մեկը կասկածո՞ւմ էր, որ ՌԴ-ն չի թողնելու՝ այլ ուժային կենտրոններ մտնեն իր «հայաթ» ու հարցեր լուծեն?

 

Սարգիս Միքայելյան

Կիսվել