Պուտինի եւ Էրդողանի ծրագրերն իրականացնողները

Արթուր Հայրապետյան Ապրիլ 08, 2021

Անձամբ Պուտինի համար Քոչարյանը, թերեւս, ավելի «սրտամոտ» է, բայց պետություններն առաջնորդվում են ոչ թե լիդերների անձնական համակրանքով, այլ պետական շահերով: Իսկ այդ առումով կարելի է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս վարչապետը որեւէ ձեւով չի հակադրվում Կրեմլի կամքին եւ «հեզությամբ» իրականացնում է այն ծրագրերը, որոնք Հարավային Կովկասի համար մշակել է Պուտինը իր վստահելի բարեկամ Էրդողանի հետ: Մեզ, իհարկե, կարող են փորձել խաբել, թե խոսքը, մասնավորապես, «բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է», բայց մենք այնքան միամիտ չենք՝ չհասկանալու համար, որ Պուտինի հետ համաձայնեցված թուրքական ծրագիրը նախատեսում է միայն Սյունիքի մարզով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելը, որքան էլ «միջանցք» բառը մեր իշխանությունները հերքեն: Փաշինյանը դե՞մ է այդ ծրագրին, դրա փոխարեն ինչ-որ պահանջնե՞ր է դնում հիմնական խաղացողների առջեւ: Բնականաբար, ոչ: Եթե Քոչարյանը վարչապետ դառնա, նրա վարքագիծը ա՞յլ կլինի: Դարձյալ ոչ: Ուրեմն ի՞նչ տարբերություն Կրեմլի համար, թե ով է նստելու Հայաստանի գահին:

 

 

https://www.aravot.am/2021/04/08/1182603/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024