Պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 02, 2022

Ինչ-որ սրիկաներ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ։ Համեմատե՛ք նախորդ տարի տեղադրածս նկարի հետ (հղումը՝ մեկնաբանությունում):

 

Ո՞վ է կասկածում, որ սա թուրքի առաջ կզած, մեր արժանապատվությունը թշնամու ոտքերի առաջ «մատաղ արած» ու ամեն օր «մատաղ անող» նիկոլականների ձեռքի գործն է։ Ո՞վ է կասկածում, որ սա նրանց ծրագիրն է - արժեզրել Հերոսի գաղափարը, զրոյացնել մեր արդար պահանջատիրությունը, հայերիս վերածել խաղաղություն մուրացող, երազանք չունեցող մարդկանց անիմաստ բազմության։

 

 

Ռուբեն Մելիքյան Ֆբ 

Կիսվել