Սա իսկական ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ՝ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ կիսանդրին է, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Խորենացի-Մաշտոց խաչմերուկի մի անկյունում, այն տան մոտ, որտեղ ապրել է ՀԵՐՈՍԸ:
Ու՞մ է խանգարում այս համեստ հուշակոթողը, որը մարմնավորում է նորագույն պատմության Հայ Ազատագրական պայքարի կարկառուն դեմքերից մեկին:
Առավոտից «Ազատագրական բանակ» զորամիավորման հրամանատար, Լեոնիդ Ազգալդյանի զինակից եղբայր Հովսեփ Հովսեփյանը զբաղվում է այս սրբապղծության «հեղինակին» հայտնաբերելու գործով:
Նոր ասացին, որ գտել են, խելապակաս մեկն է:
Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ՀԵՐՈՍՆԵՐԻ և նման արարքը մեր երկրում խստագույնս պետք է պատժվի:
Պղծելով ԼԵՈՆԻԴԻ հուշարձանը, պղծում են մեր ազգի հերոսական հոգին:
«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է և ՎԵՐՋ» և Լեոնիդի երազած ու կերտած Հայաստանում իրավունք չունի ապրելու նման կենդանին:
Լուսինե Մելիքյան