Քանի դեռ հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացում չունես, քեզ վերաբերվելու են ոսկոր գողացող շան նման

Արթուր Հայրապետյան Օգոստոս 10, 2022

Քանի դեռ հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացում չունես, քեզ վերաբերվելու են ոսկոր գողացող շան նման, որ ոչ բուն է ունենալու, ոչ էլ տեր։ 

Թերեւս այս ամենի մասին ձեզ դժվար հիշեցող լինի, որովհետեւ շատերը զբաղված են` «մեկի հացն է չոր, մյուսի ադամանդը փոքր» սկզբունքով, բայց թող ես լինեմ, որ առանց տվայտանքների, պաղ կխոսի պատեհապաշտների մասին, որոնք կարեւորելով իրենց անձը, միշտ մեղավորներ գտնում են պաշտպանվելու համար։ Եվ եթե այսօր մենք մեր տեղում չիրագործենք ու չօգտագործենք այն հսկայական ներուժը, որ ունենք ու շարունակաբար առաջնորդվենք կապրիզներով, չգնահատելով, չտեսնելով դիմացինի անհանգստությունը, որը հնարավորինս նոր մտքեր ու գաղափարներ կարող են առաջ բերել՝ իրագործել ի օգուտ մեր երկրի, ուրեմն շարունակելու ենք նույն տեղում պտտվել։

Բացառությամբ այն ժամանակաշրջանների, երբ թեթևամտությունը կամ ուտոպիաները կուրացնում էին միտքը, մարդը միշտ մտածել է, որ ինքը վատագույնի  շեմին է.. և իմանալով այն, ինչ գիտեր, ինչպես է կարողացել անընդհատ բազմաձևել իր ցանկություններն ու սարսափները:

Ու աշխարհից այդքան նեղացած չէի լինի, եթե մարտնչող տգիտությունը գլուխ չբարձրացներ ու գլուխ չխոնարհեր ամենափոքրիկ ու ամենավտանգավոր երևույթների,  մարգարտի հատիկի չափ մարդկություն չունեցող այն ստահակ գոյության առջև, որ մեզ բանտարկել է ժամանակին ու խեղդամահ արել։  Աշխարհից նեղացած չէի լինի, եթե աշխարհում մարդիկ կրթվեին ու հասկանային, որ ապրելով մեկ օր, պետք է գոյությունդ մոտեցներ Աստծուն և ոչ թե` հեռացներ ու թողներ սովալլուկ կյանքի մղձավանջում սպասող..

Անձկոտը մոտենում, խթանում է մարդկային ճակատագիրը, այն դեպքում, երբ մարդու միակ փրկությունը պետք է լիներ ոչ թե անձկոտին հաճոյանալն ու նրանով ապրելը, այլ ճիշտ հակառակը, մնալ սկզբունքներին հավատարին ու չդառնալ չարիք մարդկության համար...: Մեր ժամանակակիցները կորցրել են  ճակատագրի զգացողությունն ու դրանից էլ՝ ողբի հակումը: Ու այսքանից հետո վերդարձող սովորությունները նոր մտքի վրա կհաստատվեն և ով գիտե, նոր սերունդը կփորձի տարանջատել իր համար՝ լավ-վատ, ապրող, մնայուն սովորություններն ու նոր մտքերի հետ սեղան կնստի` հասկանալու, թե որտեղ են թերացել նախորդներն ու այժմ որտեղից է պետք սկսել: Սխալներն ու մոլորությունները հատուկ են նրանց, ովքեր չգիտեն, ինչ է եղել նախկինում, ինչպես կավարտվի այսօրվա իրականության մեջ խլվրտացող մարդը, իսկ եթե մարդը դարձել է անպետք, ապա որն է մեր պայքարը՝ մարդու, թե արժեքների... իսկ եթե ասում ենք արժեքներ, ապա մարդը այստեղ առաջին տեղում է: Չկա արժեք, չկա մարդկություն.... Եվ այս իրողոթյունը, որ մարդը դարձել է ավելորդ, ամեն բան կործանում է, հողին հավասարեցնում, որովհետև մարդը կորցրել է ազատության հանդեպ ունեցած իր վերաբերմունքն ու արժեհամակարգի  փոփոխման դեպքում մնացել է ընդամենը ինչ-ինչ գործեր կատարող, որ ոչ մեկին դա պետք չէ: Պետք է միայն մեկին, ու այդ մեկն է, որոշում` որտեղ է նա թերացել ու ինչն է նրան հաճելի: Ցավոք, հենց այս օրերին մենք ապրում ենք մարտնչող տգետների, անուս ու թուլակամ արարածների, որոնք մարդու վրա ազդում են իրենց ծայրահեղ աննորմալ մտքերով ու աշխարհի չափ աներես լինելու մտքով: Ու հենց դրա համար էլ աշխարհը հողից տանում է մարդուն, որ շատ չփչանա, որ հետո չարիք չդառնա..

Պետք է ապրել ու գոյության հիմքում մնալ հավատարիմ սկզբունքներին, գաղափարներն էլ մնայուն, որտեղ մարդը ապրելով իր արժեքները կկարողանա, հասկանալ` որտեղ է հայտնվել եւ ինչ պետք է անի, որ չխանգարի դիմացինին։ Այս ամենը հասկանալու համար, երաշխիք չէ, ո՛չ մի հաշվարկ: Ու քանի դեռ մենք չենք կարողացել այս պարզ բաները ընկալել, ուրեմն մենք արժանի ենք նրան, ինչ բերում են մեր գլխին, որովհետև մենք անգամ մեզ տնավեր դարձնողին հանրային պարսավանքի չենք ենթարկում, էլ ուր մնաց պատիժը։ 

 

Արթուր Հայրապետյան 

 

։    

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024