Քանի դեռ իրար ուտելու գործընթացի մեջ ենք

Արթուր Հայրապետյան Մայիս 23, 2022

Իրարամերժ վկայություններն ու գնահատականները հաճախ շատ հեռու են լինում անշահախնդրությունից ու անաչառությունից:

Մինչ դուք ուտում եք իրար, ձեզ համար խաղաղություն են բերում, որ վաղը պատուհաս է դառնալու արկածախնդիրների կողմից։ 

 

 

Թշնամին լավ գիտի, որ մենք մեր ներսում իրար ավելի շուտ կուտենք ու կվերանանք։ 

Ուշքի եկեք.... ինչպես որ Շուշին էր դժբախտ ու դժգույն, այնպես էլ Արցախն է դառնում դժբախտ ու դժգույն։ Արցախն ատող նիկոլականությունը լավ գիտի իրենց հոգեկան հանցագործի քայլերը, որ լավ տեղ չեն տանում, բայց քանի որ նրանք դեռ սրան սիրելու, նրան չսիրելու, իրենց հարմար պատճառաբանություններ մեջ բերելու համար կարող են իրենց հատուկ միջոցներով` ստերով ու կեղծ օրակարգերով մեջ ընկնել, փորձելու են ատամներով պահել իրենց պատուհասին, որովհետեւ հոգեկանը հարմար է իրենց` իրենց նման` շահեկան, որը հենց իրենց ավելի շուտ է վնասելու, քան.....

Հ.Գ. Արցախը վերջնականապես հանձնվում է թշնամուն՝ եվրոպական թամադայությամբ։ Շառլ Միշելի ճեպազրույցը դա է վկայում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասվում. <<Էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության>> մասին է. <<Առաջնորդները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղ պայմանագրի քննարկումը: Արտաքին գործերի նախարարների գլխավորած խմբերը այս գործընթացը կշարունակեն առաջիկա շաբաթներին։ Բացի այդ, ես նաև ընդգծել եմ երկու առաջնորդներին, որ անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը>>:

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել