«Քաղաքական մեծամասնությունն այս շենք կմտնի միայն մեր օրակարգով»

Արթուր Հայրապետյան Մարտ 10, 2021

«Քաղաքական մեծամասնությունն այս շենք կմտնի միայն մեր օրակարգով». Դեմիրճյան փողոցում վրան տեղադրվելուց հետո հայտարարեցին ցուցարարները։ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցները փակ են, ինչպես նաեւ ԱԺ մուտքերը։ Քիչ առաջ լուրեր ստացանք, որ ոստիկանությունը հրահանգել է, որպեսզի լուսադեմին խաղաղ ցուրարներին բռնի ուժով հեռացնեն Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներից։ Մեր գործընկերները աշխատում են Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցներում, որտեղ վրաններում կան խաղաղ ցուցարարներ, որոնք պատրաստ են մինչեւ լուսաբաց անցկացնել այնտեղ։ Հետագա զարգացումների մասին կհայտնենք ընթացքում..

Կիսվել