Քաղաքականությունը չխնայեց անգամ հետապնդման ենթարկված բժշկի ընտանիքին

Աննա Անտոնյան Օգոստոս 23, 2021

Օրեր առաջ Սևանի ԲԿ տնօրենի ընտրությունների թեկնածու Հայկարամ Պետրոսյանի մասին մամուլի արձագանքը թվում էր պետք է սթափեցնող լինի իշխանությունների համար ։ Սակայն ինչպես մյուս ոլորտներում այստեղ ևս սանձարձակությունը հասել է իր գագաթնակետին ։ Պարզվում է Հայկարամ Պետրոսյանի նկատմամբ սպառնալիքները ոչ միայն չեն դադարել ,այլև նոր թափ են ստացել ։  Իրավիճակին ծանոթանալու և եղած ասեկոսեները հաստատելու կամ հերքելու համար փորձեցինք կապնվել Հայկարամ Պետրոսյանի հետ։ Բաժանորդի անհասանելի լինելը արդեն գուժում էր ,որ իրավիճակը դուրս է եկել հունից։
Սակայն զարհուրելին դեռ առջևում էր ։ Կարողացանք կապ հաստատել Հայկարամ Պետրոսյանի մոր Էմմա Մարդանյանի հետ , ով վախենում էր հարցերին բաց պատասխանել ։ 
Հուզմունքը հազիվ զսպելով տիկինը պատմեց , որ Հայկարամը օրեր առաջ լքել է երկիրը , որ փորձ է արվել այրել նրա մեքենան,  իսկ հեռախոսազանգերի տեսքով տարբեր սպառնալիքները ընդհուպ մինչև նրա երեխաների հասցեին չեն դադարել ։ Իսկ երբ արդեն օգոստոսի 20֊ին ոստիկանության աշխատակիցները առանց բնակարանը խուզարկելու թույլտվության մտել են բնակարան ու բնակարանը տակն ու վրա են արել ,առանց ինչ ֊որ բան փնտրելու,  պարզապես վնաս հասցնելու և վախի մթնոլորտը թեժացնելու համար,  հերթը հասել է նաև երեխաներին , բռնի ուժում  Ոստիկանության Սևանի բաժին է բերման ենթարկվել Հայկարամ Պետրոսյանի դուստրը ` Մերի Հայկարամի Պետրոսյանը , ում նկատմամբ ոստիկանությունում բռնություն է կիրառվել ։ Զրույցը երբեմն ընդհատվում էր տիկնոջ արցունքներով , հետո կրկնում թե , մենք սա չէինք երազում , որ ապրելու իրավունքից օգտվելու սահմանադրական կետը մեզ համար կդառնա սպառնալիք ։ 
Իսկ թե ուր է մեկնել Հայկարամ Պետրոսյանը մայրը մեզ չհայտնեց , պնդում էր, որ սրիկաները նրան կհետապնդեն անգամ այդ երկրում ։ 
Հայկարամ Պետրոսյանի դստեր նկատմամբ ոստիկանության աշխատակիցների բռնի վերաբերմունքի ժամանակ ներկա են եղել Հայկարամի անչափահաս երեխաները ,որոնց վախն հաղթահարելու համար նրանց հետ արդեն քանի օր աշխատում է հոգեբանը։ 
Փոքր քաղաքների մեծ ոդիսականը երկիրը վտանգում է որակյալ կադրերին երկրից վտարելով,զուտ կառավարության անդամների անձնական շահերը բավարարելու համար։

Կիսվել