Քցեցեք զ'միմիանս

Արթուր Հայրապետյան Հուլիս 15, 2021

Այսօր Գյումրիում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի ու Գյումրու շտաբների աշխատակիցները հայտնել են, այս կուսակցության ցուցակը գլխավորող գործարար Տիգրան Արզաքանցյանը իրենց խաբել է, նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարած կազմակերպչական աշխատանքներին մասնակցած 480 հոգու աշխատավարձ չի վճարել:

 

«ՉԻ». Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ով ում է քցել: Բանն այն է, որ Տիգրան Արզաքանցյանի համար Շիրակի մարզում աշխատել է 480 հոգի, ինչպես իրենք են ասում, բայց գործարարի կուսակցության օգտին այնտեղ քվեարկել է... 290 հոգի:

 

Զավեշտ է: Բայց մեր ներքին ձայնն ասում է, որ երկուսն էլ քցել են: Ով՝ ինչքան կարողացել է: Այսինքն՝ սա դեմոկրատական քցոցի է եղել: Կամ՝ քցոցին դեմոկրատական բնույթ է կրել: Դե, հո պատահական չէ՞, որ այդ կուսակցության անունը Դեմոկրատական է:

 

Բայց բոլոր դեպքերում, շատ քծիպը դուրս եկավ այդ Արզաքանցյանը: Շռնդալից մտավ Հայաստան, հայ-հարայը քցեց, Լոնդոն, Ռոտենբերգ, միլիարդներ, Ալիևի հետ բանակցություններ, սիգար... բայց տակը, պարզվում է, բան չկա:

ՉԻ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024