Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել հերթական «խաղաղ» միջադեպը. Նիկոլի՝ Քարվաճառի դավաճանական հանձնումից հետո գյուղի մերձակայքում դիրքավորված թշնամու զինվորները կրակել են գյուղի հովվի վրա

Արթուր Հայրապետյան Հունիս 05, 2021

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել հերթական «խաղաղ» միջադեպը. Նիկոլի՝ Քարվաճառի դավաճանական հանձնումից հետո գյուղի մերձակայքում դիրքավորված թշնամու զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։

 

Գյուղից հայտնում են, որ հովիվը, ձին նստած, փորձել է դեպի գյուղ քշել դիրքավորված թշնամու տեսադաշտում արածող նախիրը, և հենց այդ պահին թշնամին կրակել է հովվի վրա։ Ըստ նախնական տեղեկության՝ հովիվը, բարեբախտաբար, չի տուժել, սակայն կրակոցներից վնասվածքներ է ստացել նրա ձին։ Կրակոցներից վնասվել են նաև մի քանի կովեր։ Կրակահերթի տակ պահելով հովվին՝ թշնամին առևանգել է Կութ գյուղի նախիրը՝ շուրջ 50-60 գլուխ անասուն։

Կիսվել