Քննիչը, մի քանի տեղ հիշատակելով, որ Հայկ Սարգսյանը ջնջել է Անուշ Դաշտենցի հեռախոսում առկա տեսանյութը, այդպես էլ գնահատական չի տվել այդ արարքին

Արթուր Հայրապետյան Հուլիս 02, 2021

Քննիչը, մի քանի տեղ հիշատակելով, որ Հայկ Սարգսյանը ջնջել է Անուշ Դաշտենցի հեռախոսում առկա տեսանյութը, այդպես էլ գնահատական չի տվել այդ արարքին. «Հրապարակ»

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Խ․ Մեջլումյանը որոշել է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, խլելով «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը, խոչընդոտելով նրա աշխատանքը, ջնջելով նրա արած տեսանյութը, ոչ մի հանցանք չի գործել, եւ մերժել է ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը։ Քննարկել են 3 հոդվածի շրջանակներում՝ 144-րդ հոդվածի՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու մասով, 164-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, եւ 176-րդ հոդվածի՝ կողոպուտի։ Քրգործի հարուցումը մերժելու որոշումը կայացնելուց առաջ քննիչը բացատրություններ է վերցրել ինչպես թղթակցից, այնպես էլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանից։ Հիշեցնենք, որ «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցը հունիսի 3-ի երեկոյան հանդիպել էր Հայկ Սարգսյանին՝ «Քաղպայմանագրի» նախընտրական գրասենյակի մոտ, եւ փորձել հարց ուղղել գեներալ Մուրադովի եւ մեր գերիների վերադարձի վերաբերյալ։ Հ․ Սարգսյանը մի ցատկով խլել էր նրա աշխատանքային գործիք հեռախոսը, նստել մեքենան եւ հեռացել։ Մեկ ժամ անց հեռախոսն օգնականի միջոցով վերադարձրել էին՝ տեսանյութը ջնջված։ Այստեղ ակնհայտ է, որ լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնատար անձի կողմից իր դիրքը չարաշահելու հանցակազմ կա, սակայն քննիչը գտել է, որ դա բացակայում է։ Ինչի՞ վրա է կառուցվել քննիչի այս անօրինական եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի զավեշտական բացատրությունների։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/07/02/1202203/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել