ՔՊ-ական նվիրյալը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 03, 2021

Ինչպե՞ս կարող է այս իշխանությունը ռազմավարական պլանավորում իրականացնել, եթե անգամ ի վիճակի չի եղել հասկանալ, որ Կնյազ Հասանովն այն մարդը չէ, որը կարող է նախագահել առաջին նիստը:

 

Զարգացման այս սցենարը շատ կանխատեսելի էր. ընդամենը պետք էր ՔՊ ցուցակով անցկացնել տարիքով մեկ այլ գործչի, որը քիչ թե շատ կտիրապետեր ԱԺ կանոնակարգ-օրենքին, կլիներ նույնքան դեմագոգ, որքան «Հայաստան» դաշինքի պատգամավորները և առանձնապես ուշադրություն չէր դարձնի աղմուկ-աղաղակին ու արագ կանցներ խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորմանը:

 

Կնյազ Հասանովը կոնկրետ մեղք է: Մի կողմից անհեռատես իշխանության, մյուս կողմից՝ դեմագոգ ընդդիմության ձեռքը կրակն է ընկել ու տառապում է:

 

Հասանովը ճիշտ կանի՝ հայտարարի, որ ինքն իրականում ավելի երիտասարդ է: Թող նախագահությունը անցնի Հովիկ Աղազարյանին: Թող իշխանության համար պատասխան տա ՔՊ-ական նվիրյալը:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024