ՔՊ պատգամավորը խլել է լրագրողի հեռախոսը

Արթուր Հայրապետյան Մայիս 04, 2022

Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ. Yerevan today-ի լրագրող Սյուզի Բադոյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից փորձել է մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն Սարգսյանը խլել է լրագրողի հեռախոսը, վնասելով նաեւ Բադոյանի ձեռքը, հաղորդում է Irakanum.am-ը:

 

Լրագրողը պահանջել է անհապաղ վերադարձնել հեռախոսը։ Սարգսյանը այն վերադարձրել է, սակայն այդպես էլ ներողություն չի խնդրել իր պահվածքի համար։

Կիսվել