«Բռնցքամարտիկ Պետրոս Անանյանի անունը շատերը դեռ կլսեն»

Արթուր Հայրապետյան Փետրվար 23, 2021

«Բռնցքամարտիկ Պետրոս Անանյանի անունը շատերը դեռ կլսեն»․ Արման Սարգսյան:

 

2018 թ-ի բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Մենամարտը տեղի է ունեցել Լաս -Վեգասում Premier Boxing Champions–ի շրջանակում։ Ի դեպ ՍաբրիելՄատիասի հետ ոչ բոլոր մարզիկներն են համաձայն վումռինգ դուրս գալ, քանի որ այս մարզիկը միշտ հաղթել է։

15 մենամարտ է ունեցել, 15 էլ նակաուտով հաղթել է.

Պետրոս Անանյանը Մոսկվայի ԲԿՄԱ–ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ։ Ռուսաստանի անունից հանդես է գալիս առաջին կիսամիջին և կիսամիջին քաշային կարգերում։ Առաջին կիսամիջին քաշային կարգում IBF International վարկածով չեմպիոն է (2017—2018)։

«Երբ առաջարկ եղավ Պետրոսին մենամարտելու նրա հետ, մենք առանց մի վայրկյան մտածելու համաձայնվեցինք, քանի որ լավ շանս էր մեր մարզիկի համար: Այս մենամարտը նրա համար սպորտային նոր դռներ կբացեր, մենք իսկապես չսխալվեցինք: Հիմա Պետրոսը լավագույն 15 մարզիկների շարքում է: Այսպահին էլ Լուդի Բելի հետ ենք նոր պայմանագիր կնքել ու պատրաստվում ենք հաջորդ մենամարտին: Բայց դեռ փակագծերը չենք բացում թե ում հետ ենք մենամարտելու»,-մեզ հետ զրույցում ասաց Արմանը:

Արման Սարգսյանը վաղ տարիքից է զբաղվել բռնցքամարտով Վլադիմիր Ենգիբարյանի բռնցքամարտի դպրոցում։ Նաև բազում հաղթանակներ է գրանցել, այսպես` 1998-ին դարձել է ՀՀ փոխչեմպիոն, 2002-2003 թ. մասնակցել ով միջազգաին մրցույթների, դարձել է սպորտի վարպետ։ 2003-ից զբաղվել է պրոֆեսիոնալ սպորտով, իսկ 2006 -2008-ին` ՌԴ և ԱՊՀ սլավոնականերկրներիչեմպիոն։ 2008 թ. բռնցքամարտի աշխարհի լիգա (WBL) վարկանիշով ներառվել է աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների ցանկում։ Ընդհանուր ունեցել է 14 մենամարտ, բոլորը` հաղթանակով որոնցից 8-ը նոկաուտով։ 2013-ից աշխատել է որպես մարզիչ։

Արմանը ասումէ, որպես մարզիկ շատ հաջողությունների է հասել, բայց կարող էր ավելիին հասնել, բայց իր մարզիկ լինելու տարիները բավականին դժվար ժամանակներ էին բոլորի համար՝ առավելևս սպորտի:

2010 թ-ին վերջին մենամարտը եղավ Լաս -Վեգասում ու այդպիսով հրաժեշտ տվեց մարզիկի կարիերային ու սկսեց զբաղվել մարզչական գործունեությամբ:

2017-ին ՌԴ-ում հիմնեց «Արման Սարգսյանի» անվան բռնցքամարտի դպրոցը, որտեղ մոտ 120 երեխա է այս պահին մարզվում:

Այժմ գտնվում է ԱՄՆ- ում բռնցքամարտի խմբակ է Սանլանդ հայաշատ քաղաքում: Արմանն ասում է,որ այն ինչ իրեն չհաջողվեց անել, հիմա փորձում է Պետրոսի միջոցով իրականացնել ու հաջողություններ գրանցել:

«Սպորտը պահանջում է համառություն, նվիրվածություն ու միշտ առաջ գնալու ցանկություն: Եթե դու այս ամենը չունենաս դժվար սպորտում հաջողության հասնես: Ամենակարևորը երբեք չպետք է ընկճվես, ու մինչև վերջ պետք է պայքարես բաղձալի նպատակներիդ հասնելու համար: Եթե մարզիկին հաջողությունը չի ժպտում,ապա չպետք է հուսահատվել, այլ ավելի հաստատակամ գնալ առաջ»,-ասում է Արմանը:

Իսկ այս պահին մարզիկն ու մարզիչը գտնվում են լավ սպորտային կարգավիճակում, առաջիկայում էլ պատրաստվում են նոր հաղթանակներ գրանցել, սակայն այդ մասին խոստանում են խոսել արդեն հաղթանակներից հետո։

Կիսվել