«Սա հիասքանչ արդյունք է». Զինվորի տանը շրջելուց հետո Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի գնահատականն է

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 21, 2021

«Սա հիասքանչ արդյունք է». Զինվորի տանը շրջելուց հետո Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի գնահատականն է: 

 

Այսօր Զինվորի տուն էր այցելել Ֆրանսիայի Իլ Դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆրանսիացի հյուրերին պատմել է, թե ինչպես են ապրիլյան պատերազմից հետո ինքը (այն ժամանակ՝ առողջապահության նախարար) և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը (այն ժամանակ՝ լրագրող) սկսել այս կենտրոնի ստեղծման գործընթացը՝ որպես նախատիպ ունենալով Փարիզի Հաշմանդմների տունը: Իսկ այսօր արդեն Զինվորի տունը Փարիզի Հաշմանդամների տան ղեկավարությունից բարձր գնահատականներ է ստանում: Հայկուհի Մինասյանին և Արմեն Մուրադյանին Ֆրանսիայում ասել էին, որ 3 տարում Զինվորի տանը զինհաշմանդամների համար կարողացել են ստեղծել այն ամենը, ինչ Փարիզի հաշմանդամների տանն արդեն 300 տարի ստեղծվում է: Իմանալով, որ այս երկու կառույցները գործակցության պայմանավորվածություն ունեն, Վալերի Պեկրեսը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել Զինվորի տան և Փարիզի Հաշմանդամների տան գործակցությանը: Վալերի Պեկրեսը Զինվորի տնից դատարկաձեռն չի հեռացել: Նրան նվիրել են տղաների պատրաստած՝ ամանորյա, թիթեռներով կոմպոզիցիա:

 

Շուշան Դանիելյան Ֆբ 

Կիսվել